Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА
Мир

Ալիևն սպառնում է ֆրանսիական ընկերություններին` դուրս եկեք մեր «բռնազավթված» տարածքներից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև մենք հաճախ քննադատում, իսկ ավելի հաճախ ծաղրում ենք Ադրբեջանի վարած քարոզչական գործունեությունը, իրականում պետք է միայն հիանանք: Հիանանք, թե ինչպես են կարողանում ամենափոքր առիթն ու պատճառը, նույնիսկ չեղած բան օգտագործել` միջազգային մակարդակով հօգուտ իրենց քարոզչություն անելու համար: Ինչպես են կարողանում իրենց սիրելի արտահայտությամբ` ադրբեջանական երիվարի համառությամբ առաջ տանել իրենց ուզածը:

Որ Բաքուն Արցախ այցելած մարդկանց «սև ցուցակ» ունի, վաղուց է հայտնի: Ամեն առիթի դեպքում այդ ցուցակն ընդլայնվում է: Երբ Լապշինի դեպքում նրանք հաջողության հասան, և կարողացան իրենց «սև ցուցակին» իրավական բավարարում տալ, խիստ ոգևորվեցին: Փետրվարի վերջին Արցախում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե: Շուրջ 100 միջազգային դիտորդ էր ժամանել Լեռնային Ղարաբաղ` հետևելու ժողովրդավարական կարևոր իրադարձության ընթացքին: Նույնիսկ Եվրախորհրդարանի պատգամավորներ էին եկել: Ու անշուշտ, Բաքուն երկար չմտածեց: Նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց` իր պնդմամբ, Լեռնային Ղարաբաղ «ապօրինի այցելելու» պատճառով: Նաև` այդ երկրի դատական ատյանները Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրանկ Էնգելին, Կիպրոսի ներկայացուցիչ Էլենի Թեոխարուսին և Չեխիան ներկայացնող Յարոմիր Շտետինային կալանավորելու որոշում կայացրին:

Ինչպես հայտնի է` ախորժակը ուտելուց է բացվում: Բաքվում պատգամավորներից անցան հնագետներին: «Ինտերպոլի» միջոցով ցանկացան հետախուզում հայտարարել Արցախում հնագիտական պեղումներ իրականացնող օտարերկրյա գիտնականների նկատմամբ: Բայց չստացվեց: Հայկական կողմի ներկայացրած հիմնավոր պահանջով` «Ինտերպոլը» «փակեց» Ադրբեջանի ախորժակը:

Ու ահա երեկ Ադրբեջանի նախագահ Ալիևը հնչեցրեց հերթական անհեթեթ սպառնալիքը այս անգամ արդեն ֆրանսիական ընկերությունների հասցեին: Ինչպես հայտնի է, մարտի 13–14–ին Ալիևն այցելել է Փարիզ: Այցի շրջանակներում երեկ նա հանդիպել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (ՄԵԴԵՖ) անդամ ֆրանսիացի գործարարների հետ: Ու ի թիվս այլ թեմաների` անդրադարձել է Արցախում գործունեություն ծավալող ֆրանսիական ընկերություններին: «Ադրբեջանի բռնազավթված տարածքներում գործունեություն ծավալող ֆրանսիական ընկերություններին կոչ եմ անում հրաժարվել անօրինական գործունեությունից: Դա կբերի ոչ թե մեծ փողեր, այլ կստեղծի մեծ դժվարություններ»,– սպառնացել է Ալիևը: Նա չի մոռացել նշել, որ դա «խախտում է ինչպես իրենց օրենսդրությունը, այնպես էլ միջազգային իրավունքը»: «Ադրբեջանը լուրջ քայլեր կձեռնարկի, որպեսզի այդ հարցը բարձրացնի միջազգային մակարդակով: Այդ թվում` կդիմենք միջազգային դատարաններ» ասել է նա:

Փաստորեն Ադրբեջանում մի level բարձրացել են` անհատներից անցնելով ընկերությունների: Թե հաջորդիվ ով կամ ինչը կդառնա Բաքվի թիրախը, դժվար է կռահել:

Հայկական կողմը իրեն պահում է բարձր` սեփական պատվից ցածր համարելով առերես պատասխան տալ Բաքվի զառանցանքին: Բայց հարկ է նշել, որ երեկ Ադրբեջանին ընտիր պատասխան էր տվել Եվրախորհրդարանի անդամ, Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը:

Նա նամակով դիմել է ադրբեջանցի պատգամավորներին, որում մասնավորապես ասել է. «Այժմ, ինչ վերաբերում է Ղարաբաղ այցերին: Միջազգային իրավական որևէ փաստաթղթում չկա որևէ նշում այն մասին, որ վիճարկելի տարածքներ չի կարելի այցելել: Միջազգային իրավունքի որևէ սկզբունք չի արգելում նման այցերը: Որևէ երկիր, Ադրբեջանից բացի, չի կարող երևակայել նման սկզբունքի կամ տեքստի գոյության մասին: Մոլդովան չի սպառնում ձերբակալել Մերձնդեստր, Վրաստանը՝ Աբխազիա, Չինաստանը՝ Թայվան, իսկ Սերբիան՝ Կոսովո այցելողներին: Ոչ ոք դա չի անում, բացի Ադրբեջանից, որը դա անում է բացառապես ներքին տեքստերի հիման վրա, որոնք տարբերվում են համանման իրադրություններում ու հանգամանքներում կիրառելի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներից ու նորմերից:

Դուք չեք հաջողելու, որովհետև եթե մենք ենթարկվենք ձեր կամքին, ապա գիտակցաբար դեմ գնալով բարոյական նորմերին և եվրոպական արժեքներին` կհամաձայնենք մեկուսացնել Ղարաբաղի ժողովրդին արտաքին աշխարհից: Մենք կնպաստենք ձեր անդադար ջանքերին` ճնշելու նրանց քաղաքական և ինստիտուցիոնալ կամքի արտահայտությունը: Մենք կընդունենք, որ Ղարաբաղի ժողովուրդը մոռացվի և լքվի, որ նրա գոյություն ունենալու իրավունքը մերժվի: Մենք դա չենք անի»:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: