Նախագահի խորհրդականը 65 հազար դոլարով առանձնատուն է գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախագահի խորհրդական Արմեն Աբելյանը նախորդ տարի 32 միլիոն դրամով առանձնատուն է գնել: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Արմեն Աբելյանը նախորդ տարի փոխառությունների հանձնում–վերադարձնում է կատարել: Նա 2016 թ. սկզբին ունեցել է 31 միլիոն դրամ փոխառություն, որը տարվա ընթացքում հետ է վերադարձվել: Միաժամանակ հարկային տարվա ընթացքում պաշտոնյան 65 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար դրամի չափով նոր փոխառություններ է հանձնել:
Նախագահի խորհրդականի դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում էական փոփոխություն են կրել: Աբելյանը տարեսկզբին ունեցել է 62 միլիոն 400 հազար դրամ և 7 հազար 900 ԱՄՆ դոլար, իսկ արդեն տարեվերջին այդ գումարները նվազել են` կազմելով 5 միլիոն 700 հազար դրամ և 4 հազար ամերիկյան դոլար: Սրանից բացի տարեվերջին Աբելյանի բանկային հաշվում եղած միջոցները ավելացել են 4 միլիոն 300 հազար ռուսական ռուբլով:
Դե իսկ նրա տարեկան եկամուտներն էլ կազմել են 7 միլիոն 684 հազար դրամ և ստացվել 7 միլիոն 676 հազար դրամ աշխատավարձից ու 8 հազար դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: