Վարչապետի 25–ամյա խորհրդականը թանկարժեք ավտոմեքենա ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փետրվարի 28–ին վարչապետի խորհրդական նշանակված Հայկ Զոհրաբյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու՝ 2017 թ. հայտարարագիրը։
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նորանշանակ պաշտոնյան բավական թանկ ավտոմեքենա է վարում, այն է՝ «INFINITI G35» մակնիշի։ Զոհրաբյանը դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ նրա եկամուտները հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրը՝ փետրվարի 28–ն ընկած ժամանակահատվածում, ստացվել են աշխատավարձից և կազմել ընդամենը 10 հազար 500 դրամ։
Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նորանշանակ պաշտոնյան բավական երիտասարդ է՝ 25 տարին էլ դեռ չի բոլորել, սակայն արդեն իսկ նման կարևոր պաշտոն է ստանձնել։ Մասնագիտությամբ տնտեսագետ է և բիզնեսի կառավարման մագիստրոս։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2009 թ. որպես «Հանմար» ՍՊԸ գլխավոր հաշվապահի օգնական, այնուհետև էլ՝ արտաքին կապերի մենեջեր։
2014–2016 թթ. աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ, ՀՀ ֆինանսների նախարարության, Ներքին աուդիտի վարչության համակարգման և վերլուծության բաժնում, իսկ 2015–2016 թթ.՝ Տաշիր հոլդինգ / Արմհոլդինգ ՓԲԸ / Ակվիլոն Թրեյդ ՓԲԸ–ում լոգիստիկ բաժնի ղեկավար։ Մինչ Կարապետյանի խորհրդական նշանակվելը՝ մեկ տարի եղել է Տրանս Գլոբալ ՍՊԸ–ի հիմնադիր–տնօրենը։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: