Ութ տարեկան տղա երեխան, ապագա հայ զինվորը, ոստիկանության գործողությունների շնորհիվ սկսել է միզել տակը, կակազել. փաստաբան
Երբ ոստիկանի կողմից պաշտպանված լինելու փոխարեն քաղաքացին պաշտպանվում է ոստիկանության կամայականություններից և անօրինականություններից, դա մեկ բառով կոչվում է պետական ահաբեկչություն քաղաքացու նկատմամբ։ Սա պետական անվտանգության հետ կապված խնդիր է և տեղ չունի իրեն իրավական պետություն հռչակած երկրում։