Տոմ, երանի կողքդ էդքան պահեր ապրած չլինեի… ծանոթները սգում են
Կոմպոզիտոր և երաժշտական մեկնաբան, Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանը՝ իր ցավը հայտնելով գործընկերոջ՝ Թամարա Մարությանի մահվան բոթի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր բարի, քնքուշ, իմ կիրթ ու ստեղծագործ, պրպտող ու հոգատար աղջիկ… Տոմ ջան, քո պուպուշ ընտանիքով միասին պիտի հրեշտակներ դառնայիք: Լույսերի մեջ տեղափոխվեք։ (Երանի էդքան ֆանտաստիկ, հետաքրքիր ու հիշվող ակնթարթներ ապրած չլինեի կողքիդ)»,-
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը ընտանիքով վթարի է ենթարկվել: