Արկադի Ղուկասյանն ու իր կինը 142 միլիոն դրամ փոխառություններ ունեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը 93 միլիոն դրամի չափով փոխառություններ ունի։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2016 թ. տարեկան հայտարարագրից։
Արկադի Ղուկասյանը նախորդ տարվա սկզբին ունեցել է 91 միլիոն 500 հազար դրամ փոխառություններ, սակայն տարվա ընթացքում ևս 1 միլիոն 500 հազար դրամ է հանձնել որպես փոխառություն և արդեն տարեվերջին իր փոխառությունները կազմել են 93 միլիոն դրամ։ Նրա կինը՝ Իննա Գաբրիելյանը, նույնպես նախորդ տարի փոխառություններ է ունեցել, այն է՝ 49 միլիոն դրամի չափով։
Դեսպանի դրամական միջոցներն էլ նախորդ տարի հետևյալ պատկերն են ունեցել։ Տարեսկզբին նա ունեցել է 5 միլիոն 700 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 8 միլիոն 500 հազար դրամ։ Իր տարեկան եկամուտներն էլ կազմել են 17 միլիոն 24 հազար դրամ, որից 7 միլիոն 254 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 9 միլիոն 500 հազար դրամն էլ՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս։
Ղուկասյանի կնոջ դրամական միջոցներն էլ նախորդ տարվա ավարտին կազմել են 5 միլիոն դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 13 միլիոն դրամ, որից 4 միլիոն 500 հազար դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն է, իսկ մնացյալ 8 միլիոն 500 հազարը՝ վարձակալությունից ստացված գումար։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: