Ուժգին երկրաշարժ է գրանցվել
4.6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավարևելյան հատվածում՝տեղեկացնում է Anadolu գործակալությունը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Բիթլիսում, հիպոկենտրոնը՝ 6.99 կմ խորության վրա: Առաջին երկրաշարժից չորս րոպե անց գրանցվել է 3.6 մագնիտուդ ուժգնության հետցնցում: Թուրքիայի ներքին գործերի նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Առավել մանրամասն այստեղ