«Պուտինը մինչև 2036 թվականը կլքի նախագահի իր պաշտոնը»․ Լուկաշենկո
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև 2036 թվականը կլքի իր պաշտոնը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Դմիտրի Գորդոնի «Հյուր Գորդոնի մոտ» հաղորդմանը տված իր հարցազրույցի ժամանակ։ «Հարյուր տոկոսով ասում եմ, Վլադիմիր Պուտինը կառչած չի մնա իշխանության ղեկին։ Սակայն նա ևս իշխանության կբերի այնպիսի մի մարդու, որը կշարունակի նրա քաղաքականությունը»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ավելին՝ այստեղ