Կինը, ում 6 օր մահացած են համարել և նույնիսկ հուղարկավորել են, դիմել է ոստիկանություն
Հնդկաստանում կինը, ում 6 օր մահացած են համարել եւ նույնիսկ հուղարկավորել են, ոստիկանություն է գնացել ու ասել, որ ողջ է: Ոստիկանությունը կարծում էր, որ կնոջը սպանել են նրա ամուսինն ու սկեսուրը օժիտի պատճառով: Սակայն ամենազարմանալին այն է, որ կնոջ մայրն ու եղբայրը ճանաչել են դիակը, որը հայտնաբերվել է նրա անհետացումից հետո ճամպրուկի մեջ: Նրանք կասկածել են, որ կնոջ ամուսինն ու սկեսուրն են նրան սպանել: Պարզվել է, որ կինը գնացել է այլ քաղաք եւ այդ մասին ոչ ոքի չի ասել: Այժմ ոստիկանությունը պետք է պարզի, թե դա ում դիակն էր: Ի դեպ, կնոջ եղբայրը պնդում է, որ ինքը վստահ էր, որ մահացածն իր քույրն էր:
Ավելին՝ այստեղ