Հայտնի է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հասցրած վնասի չափը
Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառած վնասը գնահատել է 3-5 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով LBC հեռուստաալիքին:
Աբբուդը հայտնել է նաև դեպքի վայր ուղարկված 10 հրշեջների մահվան մասին և նշել, որ տեղի ունեցած պայթյունի արդյունքում քաղաքի հարյուրավոր բնակիչներ մնացել են անօթևան։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Բեյրութում պայթյունի արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորների թիվը գերազանցում է 4 հազարը: