Թրամփը Բեյրութում տեղի ունեցած պայթյունը հարձակում է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը հարձակում է անվանել, չնայած այն հանգամանքին, որ պայթյունի հիմնական վարկածը ոչ թե ահաբեկչություն է, այլ պայթուցիկ նյութերի պայթյունը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Կարծես թե դա սարսափելի հարձակում էր»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ երկիրն աղոթում է պայթյունի արդյունքում զոհերի համար և պատրաստ է օգնություն ցուցաբերել Լիբանանին:
Թրամփը նշել է, որ հանդիպել է ամերիկացի գեներալների հետ, և նրանք Բեյրութում տեղի ունեցած պայթյունը հարձակում են համարում․ «Այո, կարծես հենց դա է՝ հիմնվելով պայթյունի բնույթի վրա»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ուժեղ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է 78-ի, տուժել է ավելի քան չորս հազար մարդ։