Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Գագիկ Համբարյան
Գագիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Ռուսաստանի իշխանություններն արձագանքեցին Հայաստանի վարչապետի ռուսաստանյան
РБК հեռուստաալիքին տված հարցազրույցին ու կրկին այն արեցին Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառման միջոցով…
Տիկին Սիմոնյանը բավական պարզ հասկացրել է Նիկոլ Փաշինյանին, թե երբ կկարգավորվեն Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները…
РБК հեռուստաալիքին տված հարցազրույցին ու կրկին այն արեցին Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառման միջոցով…
Տիկին Սիմոնյանը բավական պարզ հասկացրել է Նիկոլ Փաշինյանին, թե երբ կկարգավորվեն Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները…
Մարգարիտան իր facebook-յան էջում մի դրվագ է հրապարակել lenta.ru-ում լույս տեսած վերլուծությունից, որից պարզ է դառնում, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարգավորվի, դեռ ավելին՝ լարվածության նոր կետեր կստեղծվեն, քանի դեռ Հայաստանում կարևորագույն պաշտոնները զբաղեցնում են ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները… Մոսկվան շատ պարզ հասկացրել է Նիկոլին, որ, երկու տարի աչք փակելով վերջինիս գեղցի շուստրիությունների վրա, այլևս չի հանդուրժի այդ ամենը… Նախ Մոսկվան այսպիսով պատասխանեց Նիկոլին, ով РБК- ին տված հարցազրույցում հայտնել էր, որ ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե քաղաքական առանձին գործիչներ՝ հասկացնելով Մոսկվային, որ վերջինս պետք է ընդունի իրեն և իր իշխանության փայատերերի կապրիզներն ու համակերպվի «ժողովրդի» վարչապետի ծածուկ և բացահայտ հակառուսական քայլերի հետ…
Մոսկվայում շատ լավ հասկացել են, որ Նիկոլն ու իր իշխանության արևմտամետ և հակառուսական կողմնորոշում ունեցող փայատերերն ամեն ինչ անում են՝ Հայաստանը ՌԴ-ի ազդեցությունից դուրս բերելու և ստեղծված վակուումը իրենց համար հարազատ ուժով կամ ուժերով փոխարինելու համար… Հայաստանում իշխանության եկած և Նիկոլին իշխանության բերած ուժերը ժամանակին այդպիսի քաղաքականության միջոցով շատ կարճ ժամանակահատվածում դուրս մղեցին Մոսկվային Վրաստանից և Ուկրաինայից, իսկ հետո էլ Մոսկվայի սխալներն օգտագործելով և համապատսախան տեխնոլոգիաների միջոցով ուղղակի թշնամացրեցին ՌԴ-ին Վրաստանի և Ուկրաինայի հետ… Նույն կերպ առաջնորդվում է նաև Փաշինյանը…
Շարունակությունը՝ այստեղ