Երևանում վայրկանների ընթացքում պաշտպանիչ դիմակով հանցագործը գողանում է Porsche Cayenne-ի լուսարձակը. բացառիկ տեսանյութ
Վերջին ժամանակահատվածում, մայրաքաղաքում աճել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, այդ թվում՝ ավտոմեքենաների:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 28-ին, Երևանի Բուզանդի փողոցի 97 հասցեի մոտ կայանված Porsche Cayenne ավտոմեքենայի առջևի լուսարձակը վայրկյանների ընթացքում գողացել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, 29-ամյա Հայկ Թովմասյանին, իսկ լուսարձակներ գողացողը եղել է գլխարկով ու պաշտպանիչ դիմակով:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես տեղի է ունեցել Porsche Cayenne-ի լուսարձակի գողությունը:
Շարունակություն...