Կորոնավիրուսի պատճառով Լուկաշենկոյի վարկանիշն անկում է ապրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հայտարարել է, որ գարնանը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի ֆոնին նախագահի վարկանիշն անկում է ապրել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նրա կարծիքով, դա պայմանավորված է ոչ հայտնի միջոցառումներով։ Նրա խոսքերով, նախագահի վարկանիշի անկման վրա «մեծ ազդեցություն է ունեցել նաև տեղեկատվական հոսքերը»։
Նա նշել է, որ համաճարակի հետ կապված որոշումներ կայացնելը հեշտ չի եղել Լուկաշենկոյի համար․ «Մեզ մոտ իշխանական համակարգն այնպես է ձևավորված, որ ամեն ինչի համար փաստացի պատասխանատվություն է կրում մեկ մարդ, և մենք հասկանում ենք, թե ով է նա: Որևէ մեկը չէր համարձակվի ստանձնել պատասխանատվությունը՝ անտեսել շահերը և առավել ևս մարդկանց առողջությունը»,-ասել է նա:
Էյսմոնտը կարծում է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը նույնն է ամբողջ աշխարհում, սակայն Բելառուսի իշխանությունները «շարունակում են գնալ հանգիստ ճանապարհով»: