Կիբերհարձակումների կապակցությամբ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցիների նկատմամբ
Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի և Չինաստանի քաղաքացիների դեմ՝ կիբերհարձակումների կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ցուցակում ներառվել են չորս ռուսաստանցի, ինչպես նաև ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ տեխնոլոգիաների հիմնական կենտրոնը: Ընդհանուր առմամբ պատժամիջոցները տարածվել են 6 ֆիզիկական և 3 իրավաբանական անձանց վրա:
«Այս անձինք և կազմակերպությունները կամ մարմինները պատասխանատու են, աջակցում են, կամ ներգրավված են եղել կիբերհարձակումների կամ կիբերհարձակումների փորձերի մեջ, ներառյալ՝ հայտնի WannaCry-ը և NotPetya-ը, ինչպես նաև Cloud Hopper օպերացիայում»,-ասված է հաղորդագրության մեջ։
ԵՄ-ում Ռուսաստանի կողմից ենթադրյալ կիբերհարձակումների հետ կապված պատժամիջոցներ կիրառելու հարցի քննարկման մասին հայտնի է դարձել հուլիսի 20-ին։