Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնում
Գագիկ սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չունենք։ Հանրապետության ամենատաք գոտիներում այդ թվում նաև Երևանում օդի ջերմաստիճանը չի գերազանցի +35․․․+36 աստիճանը, իսկ երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում ամպրոպային բնույթի կարճատև անձրևները դեռ կշարունակվեն։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ: Հուլիսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 30-31-ին, օգոստոսի 1-3-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։

Ավելին՝ այստեղ