Զարուհի Փոստանջյանի դուստրը դիմել է դատարան
Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Գրետա Սուրենի Դրամփյանն այն դիմորդների ցանկի մեջ է, որոնք ստացել են բարձր միավոր, սակայն իրենց նախընտրած բուհը չեն ընդունվել:
Այս հիմքով Գրետա Դրամփյանը դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ չեղարկելու կառավարության այն որոշումը, որով շուրջ 1000 դիմորդ դուրս է մնացել մրցույթից։ ՀՀ Վարչական դատարանը հատուկ վարույթի ընթացակարգով՝ հինգ դատավորի մասնակցությամբ, քննելու է Գրետա Դրամփյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության։ Պահանջով՝ վերացնել կառավարության այն որոշումը, որով սահմանափակվել է շուրջ 1000 դիմորդների կրթություն ստանալու իրավունքը։