Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Կենսաթոշակների բարձրացում, ընդունելության քննությունների վերացում. ինչ են խոստանում թեկնածուները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատգամավորի թեկնածուները սոցիալական ապահովության ոլորտին վերաբերող ինչպիսի խոստումներ են ներառել իրենց նախընտրական ծրագրերում, փորձել է պարզել «Փաստը»: Ուսումնասիրելով կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերը` պարզ է դառնում, որ բոլորի մոտ էլ առանցքային խնդիրը կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացումն ու աշխատատեղերի ստեղծումն է:

«Ծառուկյան դաշինքը» խոստանում է միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին, այն բարձրացնել 25 հազար դրամով, դե իսկ 2018 թ. հունվարի 1–ից նվազագույն աշխատավարձը դարձնել 80 հազար դրամ: Բացի այդ, ըստ դաշինքի «կանխատեսումների»` մինչև 2019 թ. աղետի գոտում ոչ մի քաղաքացի չի ապրելու ժամանակավոր կացարաններում: Եվ առաջիկա 5 տարիներին մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հատկապես թեթև արդյունաբերության ձեռնարկություններում, նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրումները կազատվեն հարկերից:

«Կոնգրես–ՀԺԿ» դաշինքն էլ է պատրաստվում միջին կենսաթոշակը բարձրացնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակի, այն է` 55 հազար դրամի: 3 տարվա մեջ նվազագույն թոշակը կբարձրացվի սպառողական զամբյուղի մակարդակի, դրանից երկու տարի անց էլ` կենսաթոշակների միջին չափը կհասնի միջին աշխատավարձի 40%–ին: Նախատեսվում է նաև պետական աջակցությամբ ստեղծել ապահովագրական համակարգ, որը գյուղատնտեսությունը կպաշտպանի ցրտահարությունից, կարկտահարությունից և այլ բնական աղետներից։ Ըստ դաշինքի նախըտրական ծրագրի` զգալիորեն կբարձրացվի պայմանագրային զինծառայողների, սպաների և ենթասպաների աշխատավարձը։ ԽՍՀՄ խնայբանկի ավանդները կձևակերպվեն որպես պետական պարտատոմս և դրանք կմարվեն 2 անգամ ավելի մեծ չափով և 2 անգամ ավելի արագ, քան նախատեսված է գործող օրենսդրությամբ։

Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում ասված է, որ կներդրվեն կամավոր աշխատանքի ինստիտուտը, սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգը: Կմշակվեն և կհաստատվեն երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների ստեղծման պլան–ժամանակացույցը և հաստատությունների վերակազմակերպմանը վերաբերող իրավական ակտերը, կվերակազմակերպվեն և կբեռնաթափվեն բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները, կստեղծվեն նոր վերականգնողական կենտրոններ, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում:

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» ծրագրում էլ ասվում է, որ աշխատանքի նվազագույն վարձատրությունը չի կարող ցածր լինել կենսապահովման զամբյուղից: Վերջինները երաշխավորում են տարեցների բարեկեցիկ ծերությունը: Նրանք արտագաղթը կանխելու նպատակով Հայոց բանակում ծառայած յուրաքանչյուր երիտասարդի` իր բնակարանային ապահովվածության ու աշխատանքի կարիքների հոգալու հնարավորություններ կստեղծեն: Վերջինները նաև խոստանում են օգնել ֆիզիկական և մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց դառնալու հասարակության լիարժեք անդամներ, ապահովել նրանց կրթություն ստանալու, աշխատելու, տեղաշարժի իրավունքի լիարժեք իրականացումը:

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի սոցիալական քաղաքականության մեջ մտնում է առաջին հերթին աղքատության մակարդակի էական նվազեցումը: Դրա նպատակով կիրականացնեն կենսաթոշակների ինդեքսավորում: Կենսաթոշակառուներն ամեն ամիս իրենց կենսաթոշակի հետ պետք է ստանան նաև տվյալ կամ նախորդ ամսվա արժեզրկման չափով ինդեքսավորման լրացուցիչ գումար: Կիրականացվի նաև բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերի ինդեքսավորում:

«Ազատ դեմոկրատներն» էլ պատրաստվում են նվազագույն աշխատավարձը միջին աշխատավարձի 38–48%–ին հասցնել, միջին կենսաթոշակը` միջին աշխատավարձի 30–35%–ին: Վերջինները պատրաստվում են պետության կողմից վճարել ցանկացած նոր (առաջին անգամ բացվող) փոքր ձեռնարկություն նախաձեռնելու հետ կապված վարկերի տոկոսները։ Ըստ «Ազատ դեմոկրատների»` 5 տարվա ընթացքում ներքին միգրացիան կկրճատվի 3 անգամ։ Սիրիահայությունն ու Ադրբեջանից գաղթած հայերը կապահովվեն բնակարանով ու աշխատանքով։ Ամեն մի վերաբնակեցված ընտանիքի կտրամադրվի 50 հազար դոլար։

Կոմունիստների նախընտրական ծրագրում էլ խոսվում է, որ պետությունը պետք է արդյունավետ միջոցներ իրականացնի իր քաղաքացիներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, երաշխավորի նրանց կենսաապահովման պայմանների բավարարումը, ըստ արժանավույն գնահատի իր քաղաքացիների վաստակը հայրենիքի առջև: Ըստ նրանց` պետք է ստեղծել բնակչության անվճար բուժսպասարկման պետական ցանց, երիտասարդության համար ապահովել անվճար պարտադիր միջնակարգ և բարձրագույն մասնագիտական կրթություն, ամեն կերպ աջակցել երիտասարդ տաղանդների բացահայտմանը: Կենսաթոշակների չափը համապատասխանեցնել կենսաապահովման զամբյուղի պահանջներին: Մշակել օրենքներ սննդամթերքների և առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, էլեկտրաէներգիայի, գազի, կապի ու տրանսպորտի միջոցներից օգտվելու, ջրի ու կոմունալ ծառայությունների գների պետական կարգավորման մասին:

«ԵԼՔ» դաշինքի տեսլականով պետական բյուջեի եկամուտների մեծացման արդյունքում առնվազն 20%–ով կավելացվեն բյուջետային հիմնարկների աշխատավարձերը և կենսաթոշակները: Կօպտիմալացվի պետական կառավարման համակարգը և պետական հատվածի աշխատավարձերը կհասցվեն մասնավոր հատվածի աշխատավարձերին, կսահմանվի եկամտահարկի միասնական` 20% դրույքաչափ: «ԵԼՔ» դաշինքն պատրաստվում է չեղարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը և ձեռնարկել կամավորության հենքի վրա կուտակային կենսաթոշակային համակարգի կառուցում:

Հայկական վերածնունդն էլ հայտարարել է, որ կվերացվի հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարանների ձեռք բերման կանխավճարը, յուրաքանչյուր ամուսնացող զույգին պետական բյուջեից միանվագ կտրամադրվի 500 հազար դրամ աջակցություն: Միաժամանակ ծնվող երեխաներին հատկացվող գումարները կավելանան: ՀՀ մարզերում կրթության ոլորտում անվճար մանկապարտեզների ցանց կձևավորվի: Բուհերում ընդունելության քննությունները կվերացվեն, սոցիալապես անապահով ընտանիքների համար անվճար կրթության երաշխավորման մեխանիզմներ կսահմանվի:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: