Արմեն Գևորգյանի ընտանիքը 500 հազար դոլար փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը 350 հազար ԱՄՆ դոլարի չափով փոխառություններ է հանձնել նախորդ տարի: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Գևորգյանի դրամական միջոցները նախորդ տարի կայուն են եղել և տարվա ընթացքում ոչ ավելացել են, ոչ էլ՝ նվազել: Նա ունեցել է 11 միլիոն դրամ: Իսկ տարեկան եկամուտներն էլ կազմել են 24 միլիոն 860 հազար դրամ, որից 13 միլիոն 936 հազար դրամը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն է, իսկ մնացածը՝ տարեկան աշխատավարձ:
Արմեն Գևորգյանի կինը՝ Թամարա Գևորգյանը, հայտարարագրել է 200 հազար ամերիկյան դոլար փոխառություններ և 10 միլիոն 313 հազար դրամ տարեկան եկամուտ, որի ճնշող մասը՝ 9 միլիոն 120 հազար դրամը, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից, իսկ մնացյալ 1 միլիոն 193 հազարը՝ տարեկան աշխատավարձ:
Պաշտոնյայի կնոջ դրամական միջոցներն էլ նախորդ տարի զգալիորեն նվազել են: Եթե նա 2016 թ. սկզբին ունեցել է 8 միլիոն դրամ և 25 հազար եվրո, ապա տարեվերջին՝ 5 միլիոն դրամ և 7 հազար 500 եվրո:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: