Գագիկ Ծառուկյանի թիմը վճռական է տրամադրված
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ օղակը սեղմելու իշխանության բոլոր փորձերը չեն կարող քաղաքական ուժին հետ կանգնեցնել ո՛չ օրենսդրական, ո՛չ էլ հասարական գորունեությունից: Կուսակցությունը նախկինի նման շարունակում է կուռ կառույց մնալ ու աշխատել թե՛ հասարակության հետ և թե՛ կուսակցական կառույցների ներկայացուցիչների հետ:
Եվ այն կանխատեսումները, թե Սերգեյ Բագրատյանից բացի այլ պատգամավորներ ևս դիմում կգրեն ԲՀԿ ԱԺ խմբակցությունից դուրս գալու համար, այսինքն՝ իբրև թե սկսվել է խորհրդարանական ըննդիմադիր ուժի պառակտման գործընթաց, չեն համապատասխանում իրականությանը:
Մյուս կողմից, Ծառուկյանին առնչվող քրեական գործը շարունակում է էական բացթողումներով ընթանալ, քանի որ այն չէր կարող քննվել Ազգային Անվտանգության ծառայությունում, ինչը ևս կոպիտ խախտում է: Այս մասին բազմիցս հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը բայց ինչպես երևում է սա ևս չի անհանգստացնում իշխանություններին: Այնուամենայնիվ, սա ևս չի կարող դառնալ ԲՀԿ քաղաքական ուժի պառակտման պատճառ, ինչի մասին այս օրերին սկսել են խոսել չար լեզուները: