Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
Политика

Մոսկվայում անկարգությունների հետևում Ադրբեջանի իշխանություններն են, բարեկամ հայեր՝ թշնամուց ելացի եղեք. Լապշինի կոչը

Սիրելի հայ ընկերներ, կարո՞ղ եմ հայտնել իմ կարծիքն այժմ Մոսկվայում տեղի ունեցող քաոսի մասին ադրբեջանցիների խուլիգանական հարձակումների կապակցությամբ էթնիկ հայերի, նրանց պատկանող խանութների եւ հայկական համարանիշերով մեքենաների վրա։ Այդ ամենը սարսափելի է, անընդունելի, եւ ես հույս ունեմ, որ Ռուսաստանի ուժային կառույցները կտան իրավական գնահատական տեղի ունեցածին եւ հանցագործները կպատժվեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ «Պետք է հասկանալ, որ ըստ էության՝ պատերազմը, որը Իլհամ Ալիեւի հրամանով իրականացվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, Ադրբեջանի բնակչության արտերկրում ապրող ադրբեջանցիների ուշադրությունը շեղելու համար է Ադրբեջանում առկա կոռուպցիայից եւ անօրինություններից։ Ալիեւը նպատակ ունի հակամարտության մեջ ներքաշել բավականին խաղաղասեր էթնիկ ադրբեջանցիներին, որոնք բնակվում են Ռուսաստանում հայերի հետ կողք կողքի եւ երբեք միմյանց հետ լուրջ խնդիրներ չեն ունեցել։ Միլիոնավոր հայեր եւ ադրբեջանցիներ միշտ ապրել են խաղաղության մեջ Ռուսաստանի տարածքում եւ դեռեւս երբեք ղարաբաղյան հակամարտությունը դուրս չի բերվել Կովկասի սահմաններից։ Այդ կապակցությամբ ես կարծում եմ, որ պետք է պահպանել հետեւյալ կանոնները․ 1. Ոչ մի դեպքում չիջնել ադրբեջանական սփյուռքից ծայրահեղականների եւ խուլիգանների մակարդակին։ Չպետք է լինի վանդալիզմի որեւէ դրսեւորում էթնիկ ադրբեջանցիների, նրանց ունեցվածքի եւ բիզնեսի նկատմամբ։ Քանի որ կհարվածեք ոչ թե ձեր մեքենան վնասած ադրբեջանցուն, այլ անմեղ թոշակառուին կամ գործարարին, որն անձամբ ձեզ որեւէ վնաս չի հասցրել եւ նրա մեղքը կայանում է իր ազգանվան մեջ։ Այդպես չի կարելի վարվել։ Հիշեք, որ Ռուսաստանում կա շուրջ 3 միլիոն ադրբեջանցի եւ նրանց 99 տոկոսն օրինապահ մարդիկ են։ 2. Հիշեք, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք, ըստ ամենայնի, կանգնած են Մոսկվայում անկարգությունների հետեւում, ունակ են ստեղծել բյուրո, սակայն չեն կարող դա ղեկավարել եւ ուղղորդել։ Արդյունքում նրանք կորցնում են իրենք հայրենակիցների պայքարի նկատմամբ վերահսկողությունն ու սկսում են հարվածել միմյանց։ Որպես օրինակ՝ դիտարկենք իմ կալանքը Ղարաբաղ զբոսաշրջիկի կարգավիճակով այցելելու համար եւ դրա հետեւանքը Բաքվի համար՝ միջազգային սկանդալ, Ռուսաստանի Հայաստանի, Իսրայելի, Եվրամիության, ԱՄՆ-ի եւ բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քննադատություններ։ Եւ իմ դատական հայցը ՄԻԵԴ-ում ընդդեմ Բաքվի սպանության փորձի համար։ Հիշեք, որ ինձ ձերբակալելով՝ Ալիեւը ցանկանում էր սեւեռել ուշադրությունը ղարաբաղյան խնդրի վրա եւ ամրապնդել իր հեղինակությունն ադրբեջանցիների շրջանում, սակայն բոլորը պահանջում էին ազատել անմեղ կալանավորված Լապշինին։ 3. Տվյալ դեպքում ամեն ինչ զարգանում է նույն այդ սցենարով։ Առեւտրի կենտրոնում հայերին աշխատել թույլ չտալու բողոքի ցույցը վերածվել է համընդհանուր սկանդալի, որը հարվածում է հենց Ադրբեջանին։ Սկզբում Ալիեւը ներքաշել էր հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Գոդ Նասինովին, որը, ըստ ամենայնի, թերագնահատելով հետեւանքները, կամ տրվել էր Ալիեւի ծրագրին, կամ էլ լիովին չի վերահսկում իրեն պատկանող Ֆուդ Սիթին։ Ամեն դեպքում այդտեղ տեղի ունեցածը հարվածել էր ոչ թե հայերին, այլ նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությանը, որին բացարձակապես պետք չեն ազգամիջյան կոնֆլիկտները Ռուսաստանի տարածքում։ 4. Կարեւոր է հիշել, որ Ռուսաստանը չի կարող կոչվել աշխարհի ամենահանդուրժող երկիրը, եւ ներգաղթյալների հանդեպ վատ թաքցված դժկամությունը միշտ էլ եղել է։ Սրան գումարեք նաեւ տնտեսական ճգնաժամը, որը կապված է կորոնավիրուսի հետ՝ միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը, եւ կստանանք շատ պայթյունավտանգ միջավայր: Ձեզ դրեք միջին ռուսաստանցու տեղը: Նա իրեն վատ է զգում, վախենում է հիվանդանալ, անհանգստանում է իր եւ իր ընտանիքի համար, նա փող չունի, եւ պարզ չէ, թե ինչ է իրեն սպասում: Եվ հանկարծ մայրաքաղաքի ինչ-որ հյուրեր ապօրինություններ են անում իր հայրենի քաղաքում, հարաբերություններ են պարզում, հարձակվում են մարդկանց վրա, բարբարոսությամբ են զբաղվում: 5. Ներկայում բացասական հիմնական հոսքն ուղղված է ադրբեջանական կողմին՝ որքանով ես եմ հասկանում ռուսական լրատվամիջոցներից եւ ֆորումներից: Բավական է կարդալ ռուսական թերթերի վերնագրերը. «Ադրբեջանցիները գրավել են «Ֆուդ սիթին»…», «Ադրբեջանցիները հարձակվել են…», «Ադրբեջանցիները ծեծել են…» եւ այլն: Յուրաքանչյուր նոր միջադեպ, որը կապված է ադրբեջանական սփյուռքի անձանց կողմից բռնությունների հետ, ավելի ու ավելի է հարվածում հենց իրենց, եւ անբարյացկամություն ու վախ է հարուցում սովորական ռուսաստանցիների մոտ: Իմ կարծիքով, «Ֆուդ սիթի»-ում սադրանքի կազմակերպիչները բոլորովին էլ դա չէին ցանկանում, բայց, ինչպես արդեն վերը ասեցինք՝ կորցրել են իրավիճակի վերահսկողությունը, ինչպես նրանց մոտ սովորաբար լինում է: 6. Բարեկամ հայեր, ձեր բարձրության վրա եղեք: Թող Հայաստանի եւ հայերի մասնին ավելի քիչ հիշատակումներ լինեն Մոսկվայի եւ Ռուսաստանի քրեական հաղորդագրություններում: Թշնամուն առիթ մի տվեք ձեզ բռնության հրահրելու եւ այդպիսի «գովազդը» ադրբեջանցիներին թողեք, թող նրանց մասին այդպիսի բաներ գրեն, ոչ թե ձեր մասին: Ավելի լավ է դուք ընդհանրապես չհայտնվեք այնտեղ, կամ ծայրահեղ դեպքում՝ տուժածների կարգավիճակով: Թող միջոցները, որոնք կարող են ձեռնարկվել Ռուսաստանի իշխանությունների կողմից, կամ էլ ռուս մարգինալների ագրեսիայի անկառավարելի բռնկումները՝ ներգաղթյալների հանդեպ, ձեզ շրջանցեն։ 7. Սա իմ հանդուրժողականությունը չէ խուլիգանների հանդեպ: Սա իմ հրեական պրագմատիզմն է եւ խորամանկությունը, կարող ես այդպես մտածել: Թող թշնամին հրահրի ռուսաստանցիների զայրույթը եւ դժգոհությունը իրենց իսկ դեմ, քանի որ նրանք այդպես են իրենց պահում: Իսկ դուք պետք է մնաք եզրագծում եւ ամեն ինչ անեք, որպեսզի Ռուսաստանի իշխանություններին աջակցեք կարգուկանոնը վերականգնելու հարցում: Թշնամուց խելացի եղեք»,- գրել է Լապշինը:

Ավելին