Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Նոր սոցհարցում. «Ծառուկյան դաշինքը» դարձյալ առջևում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի բնակչությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքը` չնայած երկրում տիրող իրավիճակից ընդհանուր դժգոհությանը: Մարտի 9–ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը` ներկայացնելով «Շանթ» հեռուստաընկերության պատվերով Հայաստանում իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: «Հարցվածների միայն 12%–ն է բացասական գնահատել կառավարության աշխատանքը: 31%–ը միանշանակ դրական է գնահատել Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը, իսկ 46%–ը` ավելի շուտ դրական»,– նշեց Ֆյոդորովը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի հասարակությունը կառավարության աշխատանքների վերաբերյալ տեղեկացվածության բարձր մակարդակ ունի: Հարցվածների միայն 6%–ն է ասել, որ կառավարության աշխատանքի մասին ոչինչ չգիտի: «Հարցվածները Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հաջող աշխատանքի արդյունք են համարում գնաճի նկատմամբ վերահսկողությունը, կադրային ճիշտ քաղաքականությունը, ընդհանուր իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը, հարկային քաղաքականության փոփոխությունները, կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը, ճանապարհային երթևեկության ոլորտի բարեփոխումները»,– հայտնեց Վալերի Ֆյոդորովը:

Նա ընդգծեց, որ հարցվածները կառավարության աշխատանքում շատ քիչ թերություններ ու սխալներ են մատնանշել, որոնք հիմնականում վերաբերում են կառավարման եղանակներին, ծախսերի կրճատմանը:

Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ բնակչությունը հիմնականում գոհ չէ երկրում տիրող իրավիճակից: Հարցման մասնակիցների 33%–ն այն կարծիքին է, որ Հայաստանում իրավիճակը գրեթե չի փոխվում, 13%–ը կարծում է, որ իրավիճակն ավելի շուտ լավանում է, 32%–ը գտնում է, որ միանշանակ վատանում է, իսկ 19%–ը` ավելի շուտ վատանում է: «Այսպիսով կարելի է եզրակացնել, որ այսօր տիրող իրավիճակի նկատմամբ բնակչության մոտ ավելի շատ բացասական տրամադրություններ են: Մարդիկ բացասական են գնահատում նաև փոփոխությունների դինամիկան»,– նշեց Վալերի Ֆյոդորովը:

Հարցվածների 20%–ի համար առաջնահերթ է իշխանության փոփոխությունը, 10%–ի համար` առաջիկա ընտրությունները, 6%–ի համար` սահմանին տիրող իրավիճակը: «Հանրապետության բնակչությունը բավականին քաղաքականացված է: Հարցվածների 71%–ն ասել է, որ մշտապես կամ ժամանակ առ ժամանակ հետևում են երկրի սոցիալ–քաղաքական վիճակին: Սա հետխորհրդային տարածքի այլ երկրների համեմատ բավականին մեծ թիվ է: Քաղաքացիները հիմնականում հետևում են երկրում քաղաքական և տնտեսական զարգացումներին»,– ընդգծեց Վալերի Ֆյոդորովը:

Հարցման մասնակիցների 45%–ը Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիր է համարել գործազրկությունը: 22%–ը համարում է, որ լուրջ խնդիր է հանրապետությունում ճանապարհների վիճակը: Հարցվածների 14 տոկոսն էլ այն կարծիքին է, որ երկրի համար լուրջ խնդիր է շրջակա միջավայրի պահպանությունը, 13%–ը` աղքատությունը, 8%–ը` ջեռուցման և էլեկտրականության հետ կապված խնդիրները, 8%–ը` հասարակական տրանսպորտի վատ աշխատանքը, 7%–ը` կրթության ոլորտի խնդիրները, 7%–ը` թոշակների ցածր մակարդակը, 5%–ը` միգրացիայի խնդիրները:

Հարցումն անցկացվել է հանրապետության ողջ տարածքում: Հարցման մասնակիցների 36%–ը բնակվում է Երևանում, 29%–ը` երկրի այլ քաղաքներում, 36%–ը` գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1600 մարդ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: