Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Սաթենիկ Մկրտչյան. «Չգրանցված դեղերը մեծ ռիսկայնություն են պարունակում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» եզրակացությամբ «Պրեստանս» 5 մգ/10 մգ, դեղահատեր, N30 (սերիա 0590516, պիտանիության ժամկետ՝ 11.2018 թ.) և «Ցեֆտրիաքսոն–Աստերիա» 1 գ դեղերի նմուշների ուսումնասիրությամբ պարզվել էր, որ դրանք կեղծ են: Դրան հաջորդեց Առողջապահության նախարարության հայտարարությունն այն մասին, որ հայտնաբերված կեղծ դեղերից մեկը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության «Պրեստանս» 5 մգ/10 մգ, 5 մգ/5 մգ, 10 մգ/5 մգ դեղն է եղել:

«Պրեստանսի» կեղծ և օրիգինալ դեղի առաջին էական ու նկատելի տարբերությունը սերիայի թվերի անհամապատասխանությունն էր: Գրանցված տարբերակի սերիան 6 նիշից է բաղկացած եղել, իսկ կեղծի դեպքում՝ 7:

Նախորդ շաբաթ էլ Առողջապահության նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել էր, որ նախարարությունը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հետ համատեղ ձեռնարկել է միջոցառում, ըստ որի` բոլոր այն քաղաքացիները, ովքեր գնել են 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղեր, 15–օրյա ժամկետում կարող են դիմել պատկան մարմիններին` ներկայացնելով դեղի տուփը և անձը հաստատող փաստաթուղթ: Դեղի կեղծ նմուշները բնակչությունից հետ հավաքելուց հետո` մարդկանց կտրամադրվի նույն դեղաչափով օրիգինալ «Պրեստանս» դեղը: Իսկ գործընթացն էլ պիտի տևի մինչև մարտի 20–ը:

«Պրեստանս» դեղը կեղծողները այնքան էլ քիչ եկամուտ չէին ունենա, եթե, իհարկե, կեղծիքը չբացահայտվեր և հնարավոր է նույն կերպ շարունակեին գործունեություն ծավալել, քանի որ նշված դեղատեսակի մեկ տուփը միջինում վաճառվում է 6–7 հազար դրամի սահմաններում:

Առողջապահության նախարարի օգնական Սաթենիկ Մկրտչյանը «Փաստի» հարցին, թե դեղի կեղծ նմուշները որքանով են վտանգավոր դրանք գնած բնակչության համար, պատասխանեց, որ անվտանգ է միայն այն դեղը, որը գրանցված է Հայաստանում և կեղծված չէ: Հակառակ պարագայում և ցանկացած այլ դեպքում արդեն խոսք է գնում ռիսկայնության մասին, քանի որ չգրանցված լինելու պարագայում այն պարունակում է որոշակի ռիսկեր:

Հարցին, թե այս ընթացքում որքան է կեղծ դեղատեսակ հավաքագրվել, պատասխանեց, որ այդ մասին չեն կարող ասել. «Համապատասխան մարմինը այդ տվյալներին տիրապետում է, բայց այս պահին քանի դեռ վերջնական կամ որևէ հստակ բան չկա, ոչինչ չենք կարող ասել»,– նշեց նախարարի օգնականը:

Այն դիտարկմանը, թե նախարարությունը կեղծ դեղերը բնակչությունից հետ հավաքելու և փոխհատուցելու համար 15–օրյա ժամկետ է սահմանել և հնարավոր է, որ սահմանված ժամկետից հետո էլ շարունակի փոխհատուցում անել՝ Սաթենիկ Մկրտչյանն ասաց, որ եթե հատուկ դեպքեր լինեն՝ այո:

«Չեմ կարծում, թե մարդկանց առողջության հետ կապված կլինեն որոշակի սահմանափակումներ: Բայց ամեն դեպքում 15–օրյա ժամկետը բավական է, և եթե այլ հարց կլինի՝ նախարարությունը լրացուցիչ կքննարկի ու որոշում կկայացնի»,– նշեց նա:

Լևոն Ալթունյանի օգնականի խոսքով՝ դեռ ուսումնասիրություններ են արվում, թե ում կողմից է ներկրվել կեղծ դեղը: Սակայն նախարարությունն այլևս իրավասություն չունի հետևելու գործի ընթացքին, Առողջապահության պետական տեսչությունը հայտնաբերել է դրանք և արդեն գործերն ուղարկվել են Ազգային անվտանգություն:

Սաթենիկ Մկրտչյանը նաև հավելեց, որ անհամապատասխան են եղել առաջնային և երկրորդային փաթեթի պիտակի գունային երանգները, պիտակի տպագրական տառաչափերը: Միաժամանակ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դեղի բաղադրությունը առերևույթ նման է գրանցված տարբերակի դեղահաբի բաղադրությանը, բայց ունի էական շեղումներ, որոնց թվաբանական ցուցանիշները կտրամադրվեն դեղի արտադրող և ապրանքային նշանի սեփականատեր «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: