Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Վարչապետը շարունակում է կառչած մնալ մենեջերի իր կերպարին և ոչ մի քայլ չի անում քաղաքական գործչի վերածվելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարոն Բադալյան, ինչպիսի՞ն էր քարոզարշավի առաջին օրվա ձեր տպավորությունը:

– Շատ սովորական էր, որևէ արտառոց բան չկար նրանում: Բոլոր կուսակցությունները, ովքեր մասնակցում են քարոզարշավին, ըստ իրենց հայեցողության ու պատկերացումների տեսահոլովակներ էին պատրաստել և դրանք ներկայացնում են ԶԼՄ–ներով: Այնպես որ, շատ սովորական քարոզարշավ էր, որը մենք նախկինում բազմաթիվ անգամ ենք տեսել:

– Համենայն դեպս, նոր մոտեցումներ քաղաքական ո՞ր ուժի մոտ նկատվեց:

– Ոչ ոքի մոտ էլ նոր մոտեցում չկար, որովհետև նոր մոտեցումը քարոզարշավի ժամանակ չի լինում: Քարոզարշավը բավականին ստանդարտ միջոցառում է, որն ունի իր կանոնները: Բնականաբար այդ կանոններին էլ հետևում են ընտրարշավին մասնակցող ուժերը: Ամեն մեկն այն գործոնը, որ ցանկանում է դնել շրջանառության մեջ, այդ գործոնն էլ դնում է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության մոտ դա վարչապետն էր: Հայ Ազգային Կոնգրեսի մոտ խաղաղության թեման էր: Ծառուկյան դաշինքի մոտ Գագիկ Ծառուկյանն էր և` այսպես շարունակ: Յուրաքանչյուրն իր հիմնական նյութը խաղարկեց, որպեսզի ընտրողների ձայները գրավի:

– Անդրադառնանք հանրապետականին. տեսահոլովակում երևացին սպորտսմենները և երևաց վարչապետը, որը հարվածային գործիքներ էր նվագում: Սիմվոլները պատահական չեն. նրանց շեշտադրումը միայն սպորտի, արտաքին էֆեկտների վրա՞ է արվելու: Համենայն դեպս, ինտելեկտուալ մասը չերևաց, մտավոր ներուժ ներկայացնող ծանրակշիռ որևէ բան նրանք չմատնանշեցին: Այս ամենը պատահակա՞ն էր:

– Ոչ: Որովհետև ծանրակշիռ բան չունեն, որ ցույց տան: Հանրապետականի կառավարման ժամանակներում Հայաստանից տեղի է ունեցել մի քանի հարյուր հազար մարդու արտագաղթ, տնտեսական անկում, աղքատության ավելացում, արտաքին քաղաքականության մեջ` անհաջողություններ բոլոր ճակատներում: Բնականաբար նրանք մտավոր ձեռքբերում կամ ինչ–որ հաղթանակ ցուցադրող որևէ գործոն չունեն: Այդ իսկ պատճառով կատարում են զգացմունքային շեշտադրումներ: Այն է` երգ–ուրախություն, սպորտսմեններ, վարչապետի գործոն:
Մինչդեռ, երբ վարչապետը եկավ ու ստանձնեց իր պաշտոնը, բավականին դրական սպասումներ առաջացրեց հասարակության մոտ: Որովհետև քաղաքական դաշտը լճացած էր, իսկ հանրապետականի մոտ էլ որևէ այլ թեկնածու չկար: Սակայն դրական այդ սպասումներն այս պահի դրությամբ արդեն այնպիսին չեն, ինչպիսին նրա պաշտոնավարման սկզբին էին: Նա չկարողացավ ժողովրդի այդ սպասումները նյութականացնել ու առարկայական հաջողություններ գրանցել:
Սակայն այնուամենայնիվ ,ճիշտ է, փոքր, բայց դեռ վարչապեն ինչ–որ վարկանիշ ունի` համեմատած այս կուսակցության մյուս անդամների հետ: Այդ իսկ պատճառով հենց վարչապետի գործոնն է շրջանառության մեջ դրվում: Եվ` ոչ այլ բան:
Ի դեպ, ասեմ, որ վարչապետն էլ այս պահի դրությամբ շարունակում է կառչած մնալ մենեջերի իր կերպարին և ոչ մի քայլ չի անում քաղաքական գործչի վերածվելու համար: Բնականաբար սա ազդում է քարոզարշավի տեսահոլովակի որակի վրա, քանզի վարչապետի որևէ քաղաքական գործունեություն չեն կարող ցուցադրել:

– Իսկ սերնդափոխության միտում նշմարվո՞ւմ է: Որովհետև փոփոխությունների մասին են խոսում: Իսկ հին կադրերով, ովքեր ունեն արդեն կարծրացած իրենց մտածողությունը, ի՞նչ փոփոխություններ կարող են լինել:

– Փոփոխությունը քարոզարշավի ժամանակ չեն կատարում: Փոփոխությունը կատարում են մինչև քարոզարշավն ընկած ժամանակահատվածում: Իսկ առ այսօր սերնդափոխության ոչ մի միտում չկա: Բոլոր գործիչներն իրենց տեղերում մնացել են, շատ–շատ եղել է պաշտոնների փոխատեղում: Դա է պատճառը, որ Հանրապետական կուսակցությունը քարոզարշավի ժամանակ ստիպված է շեշտը դնել զգացմունքային կողմի վրա, ուրախ երգ ու պարի վրա: Որովհետև իրականում ոչինչ չունի ցույց տալու:

– Փաստորեն` կյանքը ուրախ, ապրուստը` ձրի մեր երկրում: Ի՞նչ է եղել որ…: Մոտավորապես` այս տարբերակով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: