Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Բաքվում ուշադիր հետևում են Կարեն Կարապետյանի այցին Բիշքեկ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այս այցը կլիներ հերթական և առանձնապես աչքի չէր ընկնի, եթե չլիներ մի քանի օր առաջ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում տեղի ունեցած միջադեպը:
Արդեն քանի օր է՝ Ադրբեջանում չեն լռում խոսակցություններն այն մասին, թե ինչու Ղրղզստանը հրաժարվեց միանալ օրերս Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կայացած ՏՀԿ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությանը: Հիշեցնենք, որ հայտարարության տեքստում նշված էր, որ «ՏՀԿ–ի տարածքում չլուծված հակամարտությունների առկայությունը, մասնավորապես հայ–ադրբեջանականը, խոչընդոտում են տնտեսական զարգացմանը», ինչպես նաև կոչ էր արվում «միավորել ջանքերը այդ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հիման վրա»: Բիշքեկում այդ կետերն անվանել էին «քաղաքական», ինչը Բաքվում զայրույթ էր առաջացրել: Այս առնչությամբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ այդ բանաձևի նախագծում Ադրբեջանի համար կարևոր է եղել անդամ երկրների դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ, և որ իրենց զարմացրել է Ղրղըզստանի այդ քայլը: «Ղրղզստանի այս քայլն անհասկանալի է: Մենք միշտ համագործակցել ենք այս երկրի հետ: Այդ բանաձևի մեջ ոչ մի արտասովոր բան չի եղել, դրանում արտացոլվել են ՄԱԿ–ի սկզբունքները»,– ասել էր նա: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հարց էր բարձրացրել, թե ում ջրաղացին է Բիշքեկը ջուր լցնում:
Դրանից հետո ադրբեջանական մամուլում մեկը մյուսի հետևից «վերլուծական» նյութեր են տպագրվում Ղրղըզստանի ներքին սոցիալ–տնտեսական, քաղաքական վատ վիճակի, դրանում անձամբ նախագահ Ատամբաևի «ներդրման» մասին: Այդ ամենի մեջ կարմիր գծով անցնում է այն միտքը, որ Ղրղըզստանը խախտել է «թյուրքական համերաշխության սկզբունքները», ըստ որոնց, օրինակ, Թյուրքական պետությունների միության ձևաչափում ընդունված բանաձևը պարտադիր է բոլոր մասնակիցների համար, անգամ եթե դրանք մտնում են քաղաքական, տնտեսական կամ ռազմական այլ դաշինքների մեջ, որոնք կազմված են այլ սկզբունքներով: Ինչ վերաբերում է Բիշքեկին, ապա ըստ Ադրբեջանի՝ այդ երկիրը պետք է հանդես գար որպես «թյուրքական տրոյական ձի» Եվրասիական տնտեսական միությունում կամ ՀԱՊԿ–ում: Բայց փաստորեն Ղրղըզստանը հրաժարվել է: Կոնկրետ քննարկվող դեպքի առնչությամբ այդ երկրի ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ նշվում է. «ՏՀԿ–ն կոչված է լուծելու, նախևառաջ, տնտեսական բնույթի հարցեր: Ընդ որում, Ղրղըզստանը չի խոչընդոտել հռչակագրի ընդունմանը, այլ ձեռնպահ է մնացել դրա քաղաքական կետերին հավանություն տալուց»:
Ղրղըզական դիրքորոշումը մեկնաբանել է ղրղըզ քաղաքագետ Մարս Սարիևը. «Մենք ՀԱՊԿ անդամ ենք, որի մեջ մտնում է նաև Հայաստանը: Բիշքեկում անհանգստացած են ահաբեկիչների, գրոհայինների՝ Ղրղըզստան ներթափանցելու վտանգից: Մեր երկրում այդ հարցում ապավինում են ՀԱՊԿ–ից դաշնակիցների օգնությանը»:
Սակայն քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ խնդիրը միայն դա չէ: «Եթե խորամուխ լինենք հարցի մեջ, պարզ կդառնա, որ Ղրղըզստանի ու Թյուրքական պետությունների միության միջև վաղուց արդեն ճգնաժամ է հասունացել»,– կարծում է Տարասովը: Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VI գագաթաժողովի անցկացումը, որը պետք է կայանար 2016–ի վերջին, անորոշ ժամանակով հետաձգվել է այն դեպքում, երբ դրա անցկացման նախաձեռնողը հենց Ղրղըզստանի նախագահն էր: Ըստ Տարասովի՝ Թուրքիան, կարելի է ասել, կորցրել է թյուրքական պետությունների առաջնորդի դերը և տարբերակներ է քննարկում ԵՏՄ–ի հետ համագործակցության վերաբերյալ: Եթե նախկինում Անկարան հուսալիորեն ապահովում էր Ադրբեջանի թիկունքը, ապա այժմ նա մտահոգված է տարածաշրջանում ոչ միայն Քրդստանի առաջացմամբ, այլև իր ներքաղաքական կայունության պահպանմամբ: «Ուստի Ղրղըզստանի՝ Ռուսաստանի, Հայաստանի ու ԵՏՄ ու ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ կոալիցիոն քաղաքական համակարգում ներգրավվելը կարելի է համարել բնական և օրինաչափ քայլ»,– նշում է քաղաքագետը:
Ու Ադրբեջանից սպառնալիքները չեն ուշացել: Այդ երկրի մամուլը գրել է. «Դե ինչ, եթե Բիշքեկը պատերազմ է ուզում, կստանա: Բաքվում լրջորեն մտահոգված են Ղրղըզստանի ներկա իշխանությունների մտադրություններից: Չէ՞ որ իրական ընկերներն ու թյուրք–եղբայրներն այդպես չեն վարվում»:
Ու հիմա, այս ամենի համայնապատկերում հետաքրքիր կլինի, թե մեր վարչապետի՝ Բիշքեկ այցի ընթացքում արդյոք անդրադարձ կլինի տեղի ունեցածին և Ադրբեջանում ինչ նոր հետևություններ կանեն դրանից:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: