Բադալյանն ու կինն իրար հետ 170 միլիոնից ավելի փող ունեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի պատգամավոր Վոլոդյա Բադալյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների 2016 թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ ՀՀԿ–ական պատգամավորի դրամական միջոցները նախորդ տարի հետևյալ պատկերն են ունեցել՝ տարեսկզբին նա ունեցել է 97 միլիոն դրամ, իսկ արդեն տարեվերջին՝ 92 միլիոն 29 հազար դրամ: Դե իսկ տարեկան եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 296 հազար դրամ:
Բադալյանի կինը՝ Ազատուհի Նալբանդյանը, նախորդ տարվա սկզբին ունեցել է 23 միլիոն 259 հազար դրամի չափով փոխառություններ, որից 22 միլիոն 410 հազարը վերադարձրել է հարկային տարում, և տարեվերջին ունեցել միայն 849 հազար դրամ փոխառություն:
Պատգամավորի կնոջ հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ նա 2016 թ. սկզբին ունեցել է 79 միլիոն դրամ և 41 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ, իսկ տարեվերջին դրանք նվազել են՝ դառնալով 68 միլիոն դրամ և 28 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Նախորդ տարի նա եկամուտներ չի ունեցել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: