Դոլարի փոխարժեքը հատեց 485 դրամի սահմանագիծը. եվրոն աննշան էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 7-ին, կազմել է 485.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.77 դամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.92 դրամ (նվազել է 0.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 605.43 դրամ (նվազել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ (նվազել է 0.02 դրամով)։ Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 284.72 դրամ, ոսկի՝ 27,885.82 դրամ, պլատին՝ 12,898.69 դրամ: