Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Երեխաների վրա ոչ մի հետք էլ չի թողնելու այս հիվանդությունը, դրանք միֆեր են

Lragir.am-ի զրուցակիցն է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նունե Բաղդասարյանը

Տիկին Բաղդասարյան, Հայաստանում կորոնավիրոսով վարակված երեխաների թիվը մե՞ծ է։

Բացարձակ թվեր ես կդժվարանամ ասել, որովհետև վիճակագրությունն ամփոփվում է Առողաջապահության նախարարությունում։ Վերջին 4-5 ամիսներին ես ներկա գտնվելով առաջնագծում՝ կարող եմ ասել, որ կորոնավիրուսը երեխաների շրջանում տարածված է, բայց բարդության առումով էապես զիջում է մեծահասակների շրջանում գրանցվող դեպքերից։ Երեխաների մոտ տարածվածությունը համապատասխանում է ամբողջ աշխարհում ընդունված տվյալներին։ Եվ ԱՀԿ տվյալները նայելով, և ամենօրյա գրականությանը ծանոթանալով՝ տեսնում ենք, որ մեզ մոտ ոչնչով չտարբերվող վիճակ է։

Covid-ով վարակված երեխաներն ի՞նչ ախտանշաններ են ունենում։

Մենք հնարավորություն ունենք տարբերակելու, թե ինչպես է ընթանում նույն հիվանդությունը միաժամանակ երեխայի ու մեծահասակի մոտ։ Այդ տվյալները մեզ մոտ կան, մենք դրանք հետագայում վերլուծությունների ու լուրջ հոդվածների տեսքով կներկայացնենք։ Տարբերությունն այն է, որ երեխաների մոտ այս հիվանդությունը թեթև է ընթանում։ Ես համեմատում եմ իմ անցած պրակտիկայի հետ, թե ինչպիսին էր մանկաբուժությունը մինչև Covid-ը և ինչպիսին է այսօր։

Մանկաբույժների համար Covid-ը գրեթե խնդիր չէ, եթե ես համեմատեմ 2009, 2016 թվականների հետ, երբ մենք երեխաների մոտ ախտորոշում էինք H1N1 վարակով պայմանավորված ծանր թոքաբորբեր։ Երբ ես Covid-ի դեպքում լսում էի, որ հիմա երեխա է բարձրանում, մի քիչ շունչ էի քաշում, ասում էի՝ խնդիր չկա, թող բարձրանա։ Ախտանշանները նման են ընդհանուր ռեսպիրատոր հիվանդությունների ախտանշաններին։ Երբեմն միայն ջերմություն է ունենում երեխան, երբեմն մի թեթև հազ, ավելի քիչ տոկոսով՝ դիարեա, ցանավորում։ Մաշկի վրա ցանավորումները բոլոր գունագամմաներով մենք տեսանք երեխաների մոտ։ Մենք բոլոր ծնողներին հանգստացնում էինք, որ ոչինչ անել պետք չէ, դա Covid ընթացք է, և իրենք հանգստանում էին։

Իսկ թոքաբորբեր գրանցվո՞ւմ են երեխաների մոտ։

Իմ 4-5 ամսվա դիտարկումների արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ որքան երեխայի տարիքը բարձր է, այնքան շատ մենք ունենում ենք թոքաբորբ։ Եվ հիվանդության ընթացքը ևս տարիքի հետ է կապված։ Օրինակ՝ ճարպակալումով, ավելցուկային քաշով երեխաները բավական ծանր են տանում թոքաբորբը, նույնը գրականությունն է ասում։ Մեզ մոտ ծանր ընթացք էին ունենում 10 տարեկանից բարձր ավելցուկային քաշով երեխաները։ Մենք ակնհայտ գիտեինք, որ այս երեխայի մոտ հիվանդությունը ծանր էր ընթանալու, և այդպես էլ լինում էր իրոք։ Այդ երեխաները գրեթե մեծահասակների նման էին տանում հիվանդությունը։ Բայց ընդհանուր առմամբ, կրկնեմ, երեխաներն անհամեմատ թեթև են տանում և շատ մեծ տոկոսով՝ անախտանիշ։

Ինչի՞ հաշվին են երեխաները հիմնականում անախտանիշ տանում։

Այստեղ տարբեր կարծիքներ կան՝ ես և գրականությունից մեջբերում կանեմ, և իմ կարծիքը կասեմ։ Բոլորիս հայտնի է, որ երեխաները պետք է հիվանդանան վիրուսներով, նրանք անընդհատ նոր վիրուսների հետ ծանոթանում են։ Դա տարբեր դրսևորումներ է ունենում՝ մի անգամ երեխան ջերմում է, մի անգամ տրամադրությունը լավ չի լինում, մեկ այլ անգամ ջրիկ կղանք են ունենում։ Եթե մենք ստուգենք, դրանցից յուրաքնաչյուր դրվագով մի ինֆեկցիա է հայտնաբերվում։ Իմ բացատրությունն այն է, որ երեխաների օրգանիզմի իմուն համակարգը շատ ճկուն է, և նրանք խրոնիկ հիվանդություններով չեն տառապում, ինչպիսիք են մեծահասակների մոտ հանդիպող շաքարային դիաբետն ու սիրտանոթային համակարգի ախտահարումը։ Երեխաների օրգանիզմը գրեթե պատասխան չի տալիս վիրուսին կամ տալիս է թեթև արձագանք։

Բայց այստեղ շատ էական է տարբերակել՝ վիրուսային թոքաբո՞րբ է, թե՞ արդեն միացել է բակտերիալ ախտահարումը։ Դրանք շատ կարևոր են բուժման առումով։ Եթե երեխայի մոտ Covid է հաստատվում, դա դեռ չի նշանակում, որ անպայման հակաբիոտիկ պետք է տալ նրան։ Ես ուզում եմ, որ այս տեղեկատվությունը փոխանցվի մեր հասարակությանը, քանի որ մարդիկ սովորություն ունեն ինքնուրույն բուժելու երեխային։ Սա այդ դեպքը չէ։ Եվ հակաբիոտիկները, և հորմոնային պրեպարատները արգելված են այս դեպքում, դրանք շատ ծանր բարդությունների բերող դեղամիջոցներ են։ Ուղղակի բժիշկը պետք է հստակ ֆիքսի՝ սա վիրուսով պայմանավորված թոքաբո՞րբ է, որը ըստ փուլերի ընթանում է երեխաների մոտ, և երեխան պետք է լինի բժշկի հսկողության տակ։ Իսկ Covid-ի առումով երեխաների մոտ ագրեսիվ թերապիայի ոչ մի առիթ չկա։

Բայց կա նաև իմունային բորբոքային հիվանդությունը, այ դա Covid-ի բարդություն է, որը նաև շատ վիրուսների դեպքում է երեխաներին այդ վիճակի բերում։ Դա հազվադեպ է հանդիպում, բայց այդ ժամանակ արդեն դեղորայքի կարիք ունենք։ Ավելին, այստեղ ինտենսիվ թերապիայի և շատ լուրջ մասնագետների կարիք ունենք։ Ես շատ եմ ուզում, որ մեր հանրությունը իմանա՝ այս հարցում բժշկին պետք է վստահել, ինքնուրույն ոչինչ չանել։ Covid-ի դրական կողմերից մեկն այն է, որ կարծես թե բժշկի նկատմամբ վստահություն է մեծանում։

Կան տարբեր տեսակետներ այն մասին, որ Covid-ով վարակված երեխայի մոտ հետագա տարիներին առողջական լուրջ բարդություններ կարող են առաջանալ։ Դուք ի՞նչ տեղեկություն կհաղորդեք։

Գրականությունն ամեն օր թարմանում է այս մասին։ Ես այստեղ շատ եմ կարևորում բնակչության շրջանում խրոնիկ հիվանդությունների կանխարգելման աշխատանքները։ Այս 4-5 ամիսներին ես հասկացա, որ մեր ազգը լուրջ խնդիր ունի այդ տեսանկյունից, առողջ ապրելակերպի տարրական գիտելիքներ չունեն մարդիկ։ Երեխաների վրա ոչ մի հետք էլ չի թողնելու այս հիվանդությունը, դրանք միֆեր են։

Ճիշտ է, այսօր շատ հարցրերի պատասխաններ չունենք Covid-ի վերաբերյալ, բայց նաև շատ հարցերի պատասխաններ ունենք։ Մեզ մի պահ խճճեցին, մի պահ պանիկայի մեջ ընկանք, բայց հիմա ամեն ինչ տեղն է ընկնում, շատ բան է հասկանալի դառնում։ Ասել, որ դա ճակատագրական ազդեցություն կունենա մարդկանց օրգանիզմի համար, ոչ, իհարկե։ Սա ուղղակի նոր վիրուս է, և երեխաների վրա ինքը ոչ մի ճակատագրական ազդեցություն չի ունենա։ Թերևս մի քիչ ռեաբիլիտացիայի խնդիր կունենան մեծահասակները։ Դուք երևի լսել եք, որ ասում են՝ Covid -ով վարակված մարդիկ ընկճված են լինում, դա ազդում է նրանց հոգեկան աշխարհի վրա։ Այո, լինում են, մենք ինքներս մեծ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, մեզ հարցնում են՝ մենք կբուժվե՞նք, իսկ հետագայում նորից կվարակվե՞նք։

Այսինքն՝ մեծահասակների մո՞տ էլ հետագա տարիներին լուրջ խրոնիզացիա չի լինելու։

Չմոռանանք, որ մինչև Covid-ը եղել է բժշկություն, հիվանդություններ էլ են եղել, մարդիկ մահացել են։ Նույնը Covid-ն է, ինքը կարող է արագացնել մարդու հիվանդությունը, կարող է նպաստել, որպեսզի այլ դրսևորում ունենա հիվանդությունը։ Այսպես որ, բժշկության օրենքները չեն վերանում, պահպանվում են։ Եվ ասել, որ այս վիրուսը մեզ չգիտեմ ինչ կանի, չկա այդպիսի բան։ Պետք է հետևել անվտանգության կանոններին, դիմակ կրել, պահպանել կանոնները։ Տեսեք՝ ինչ էժան միջոց կա՝ ձեռքերը օճառով լվանալու միջոցով վիրուսն անհետանում է։ Բա որ պարզվեր՝ աշխարհի ամենաթանկ նյութով էլ լվանայինք, միևնույն է, չէր անցնելու, ի՞նչ էինք անելու։ Այսինքն՝ այս վիրուսը նաև մեր կյանք ճիշտ մշակույթ է մտցնում։

Տեսանյութ...