Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Ծեծ ու ջարդի մեխանիզմը` տրոյական ձի ընտրական օրենսգրքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է պատգամավորության թեկնածու, ՕՐՕ դաշինքի համապետական ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, երբ խորհրդարանում քննարկվում էր Ընտրական օրենսգիրքը, սպասելի՞ էր դեռ այն ժամանակ, որ այսքան ընդհարումներ, ծեծ ու ջարդ կլինեն, որ այն նման թակարդներ է պարունակում:

– Դրանք օրենսգրքի, այսպես ասած, կողմնակի էֆեկտներն են: Իսկ առաջնային էֆեկտն այն էր, որ այն պարտադրելու էր ոչ քաղաքական ընտրություններ: Այնպես որ, իրոք, այս օրենսգիրքը համախմբման փոխարեն հասարակությունը մասնատելու է: Եթե համամասնական ընտրակարգն իր մեջ կպարունակեր հենց այդ` համախմբման ներուժը, քաղաքական ուժերի միջև պայքարը տեղի կունենար գաղափարական հողի վրա, ապա վարկանիշային ընտրակարգի պարագայում հասարակության մեջ սկսվում է ատոմիզացման գործընթաց:

– Իսկ ի՞նչ եք կարծում` այս ամենը միտումնավո՞ր էր ներդրվել ընտրական օրենսգրքի մեջ:

– Այո, իհարկե: Առաջին գլխավոր խնդիրն այն է եղել, որպեսզի շեղեն մարդկանց: Որովհետև եթե ընդամենը Հանրապետական կուսակցությունը քվեարկվեր, ապա հազիվ թե մի երեք–չորս տոկոս ձայն հավաքեր: Իսկ այս դեպքում ռեյտինգայինով առաջադրվողները մարդկանց կասեն ` հանրապետականին չեք ընտրում, մեզ եք ձայն տալիս:
Վերջնարդյունքում ընտրողն ում ուզում է թող ընտրի, միևնույն է, ընտրվում է Հանրապետական կուսակցությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ինչքան ուզում են թեկնածուները թող իրար կոտորեն, դրանից Սերժ Սարգսյանի ձայները չեն պակասում: Հատկապես` ներհանրապետական բախումներից:
Այնպես որ, ի սկզբանե մտածել են, թե ինչի են գնում և ինչու են այդպես անում: Ցանկացել են ունենալ ատոմիզացված հասարակություն, մարդկանց առանձին խմբեր` մեկը մյուսի դեմ լարված հարաբերություններով:

– Իսկ այդ մարդիկ չե՞ն պատկերացնում, որ շատ վիրավորական և անպատվաբեր իրավիճակի մեջ են հայտնվել: Փաստորեն գործիք են դարձել մեկի ձեռքին: Որ կարող է վտանգ սպառնալ անգամ իրենց կյանքին:

– Այդքան էլ այդպես չէ: Որովհետև նրանք միշտ էլ ունեցել են իշխանությունների աջակցությունը: Եվ նրանց` խորհրդարանում լինել–չլինելու, կամ այսինչ պաշտոնին մնալ–չմնալու հարցն է նաև վճռվում: Դրա համար էլ աշխատում են քրտնաջանորեն: Ուղղակի այդ բախումները հրահրվում են նաև այն պատճառով, որպեսզի ցույց տան, թե տվյալ տարածքում ով է, այսպես ասած, «ասողը», ով է ամենամեծ «հեղինակությունը»:

– Ոստիկանության արձագանքն ադեկվա՞տ է, գոհացնո՞ւմ է ձեզ:

– Ոչ ադեկվատ է, ոչ էլ գոհացնում է: Այդպիսին չի էլ կարող լինել, քանի որ ոստիկանությունը իշխանության մի մասն է: Վե՛րջ: Այն անկախ մարմին չէ, ժողովրդին պաշտպանելու, պետական կարգը պաշտպանելու գործառույթ չի իրականացնում: Ընդամենն իշխանություններին է պաշտպանում:

– Իսկ ընտրակաշառքների, նմանատիպ բացասական այլ երևույթների գոյությունն ինչպե՞ս է ազդում ձեր, ավելի որոշակի` ձեր դաշինքի գործունեության վրա, երբ քաղաքական պայքարի մեջ նետված են արդեն ո՛չ քաղաքական, ո՛չ գաղափարական միջոցներ:

– Մշտապես էլ ասել ենք, ընդ որում ասել ենք ոչ միայն հասարակությանը, այլև` միջազգային գործընկերներին, որ այս ընտրությունների ժամանակ մեծ ծավալով «աշխատելու» են ընտրակաշառքը և ադմինիստրատիվ ռեսուրսները:
Եվ ակնհայտ է, քանի որ մենք չունենք անկախ ուժային կառույցներ, դրանց դեմն առնելու համար որևէ քայլ չի արվում: Ուստի, գնացեք որևէ թաղամասի ցանկացած կրպակատիրոջ կամ խանութ ունեցող որևէ մեկին հարցրեք, և նրանք կասեն ձեզ, թե տվյալ տարածքում փող բաժանողն ով է: Սա էլ խոսում է այն մասին, որ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունն իրենց օպերատիվ հետախուզական գործունեության իրավունքը իրացնելու դեպքում շատ արագ կարող էին բացահատել, թե ովքեր են այսօր ապօրինի այդ խոստումները տալիս: Իսկ խոստումները ևս հանցակազմ են իրենց մեջ պարունակում:

– Այս վիճակը վհատեցնո՞ւմ է ձեր դաշինքի անդամներին:

– Չէ: Հո առաջին անգամ չէ, որ այսպես է լինում: Արդեն սպասելի էր մեզ համար: Մենք պայքարի ենք ելել ու շարունակում ենք մեր պայքարը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: