Արտգործնախարարի 90 հազար եվրոն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մոտ 90 հազար եվրո դրամական միջոցներ ունի: Այս մասին տեղեկանում ենք նախարարի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Նալբանդյանը հայտարարագրել է մեկ բնակարան և պաշտոնը ստանձնելու օրվա՝ 2016 թ. հոկտեմբերի 3–ի դրությամբ, ունեցել է 11 միլիոն 300 հազար դրամ և 65 հազար 420 եվրո դրամական միջոցներ:
Էդվարդ Նալբանդյանը 2016 թ. հունվարի 1–ից մինչև հոկտեմբերի 3–ն ընկած ժամանակահատվածում ստացել է 7 միլիոն 875 հազար դրամ եկամուտ՝ աշխատավարձի տեսքով:
Նալբանդյանն այս պաշտոնին է գրեթե 10 տարի՝ 2008 թ.–ից, մինչ այդ էլ տարբեր տարիներին զբաղեցրել է տարբեր երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: