Արթուր Վաեցյանն ապացուցեց, որ կարող է համախմբել թե՛ մարդկանց, թե՛ կուսակցություններին
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, կուսակիցների ու կուսակցության համախոհների համար առաջնային ամենակարևոր հարցը եղել և մնում է ազգային շահը: Այս գաղափարն է դարձել Վանեցյանի շուրջ համախմբման հիմնական պատճառը:
Ինչ վերաբերում է երկրի անվտանգության ապահովմանը, ապա հարկ է նշել, որ Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը, ներկա իրողությունները, Արցախյան հակամարտության խաղաղ կարգամվորման հարցը գալիս են ապացուցելու, որ Հայաստանի անվտանգության հարցը առաջնայինը պետք է լինի, և դրա պահպանման համար պետության պատասխանատուները պետք է աշխատեն օր ու գիշեր։
Բայց, արի ու տես, որ անվտանգության հարցում ամեն ինչ չէ, որ Վանեցյանի սրտով է, որի պատճառով էլ նա մուտք գործեց քաղաքականություն և ապացուցեց, որ կարող է համախմբել թե՛ մարդկանց, թե՛ կուսակցություններին: