ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց տագնապալի ախտանիշներ են ի հայտ եկել
ՌԴ -ում Պաշտպանության նախարարության կամավորների վրա նոր տեսակի պատվաստանյութի փորձարկումները գտնվում են ակտիվ փուլում և ի հայտ են բերել պատվաստվածների մոտ ախտանիշների շարք։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»։
Մեչնիկովի անվան ինտիտուտի վակցինապրոֆիլակտիկայի լաբորատորիայի վարիչ Միխայիլ Կոստինովը լրագրողներին պատմել է, որ մարդիկ, որոնց ներարկվել է պատվաստանյութը, սաստիկ ջերմում են։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պրեպարատի նկատմամբ ուժեղ ռեակցիան պետք է լինի 1000 դեպքից մեկի հարաբերակցությամբ։ Մասնավորապես, պատվաստանյութը ստացածների մեծամասնության մոտ ջերմությունը չպետք է անցնի 38․5 -ը, որը համարվում է նորմալ միջին ուժգնության ռեակցիա։
«Sputnik» ռադիոկայանի եթերում բժշկական գիտությունների դոկտորն ընդգծել է, որ 38․5-ից բարձրն արդեն պատվաստանյութի դեմ օրգանիզմի ուժեղ ռեակցիայի ցուցիչ է։ Ինչպես նաև ներարկման տեղում 8 սանտիմետրից ավելի մեծ տրամագծով կարմրածությունը։ Ինչը նկատվում է պատվաստանյութի ներարկում ստացած անձանց մոտ։ Չափավոր համարվում է մինչև 5-6 սանտիմետր տրամագծով կարմրածությունը ներարկման տեղում։ Իսկ ջերմությունն ու օրգանիզմի մյուս ռեակցիաները չպետք է տևեն 2 շաբաթից ավելի։