Միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի դեպքում․ ԱՀԿ
Միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ, եթե աշխարհում կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը տեղի ունենա, իտալական հեռուստատեսության եթերում հայտարարել Է ԱՀԿ գլխավոր տնօրենի ռազմավարական հարցերով օգնական Ռանյերի Գուերան:
Նրա խոսքով ՝ առայժմ պանդեմիան շարունակվում է այնպես, ինչպես ենթադրում էին ԱՀԿ-ում, եւ 20-րդ դարի սկզբին իսպանական գրիպին նման սցենարով, հաղորդում Է CNN-ը:
«Իսպանական գրիպն իրեն այնպես է պահել, ինչպես COVID-ը՝ ամռանը այն նահանջել է եւ կտրուկ վերականգնվել սեպտեմբերին եւ հոկտեմբերին, ինչի հետեւանքով երկրորդ ալիքի ժամանակ մահացել է 50 միլիոն մարդ», - ասել է նա:
ԱՀԿ-ն նաեւ նախազգուշացրել է, որ COVID-19 հիվանդության պանդեմիան դեռեւս արագանում է, իսկ դրա հետեւանքները կզգացվեն դեռ տասնյակ տարիներ: