Սիրված դերասան, հումորիստ Գևոն մահացել է հիվանդանոցում. Մանրամասներ. Aysor.am
Aysor.am-ը գրում է.
Այսօր առավոտյան 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Գևորգ Դոդոզյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Գևո: Ցավալի լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը:
Դերասանը մահացել է հիվանդանոցում, մահվան պատճառ դարձել է բրոնխիալ ասթման: Հարցին՝ արդյոք դերասանի մոտ հայտնաբերվել է նաև կորոնավիրուս, որը բարդացրել է քրոնիկ հիվանդության ընթացքը, Անի Ներսիսյանը պատասխանեց.
«Կորոնավիրուս չի եղել, ուղղակի երկար տարիներ տառապում էր այս հիվանդությամբ»:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում