Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Երևանյան ընտրողները կոնսերվատիվ են. քաղաքացին փնտրենք մարզերում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է մշակութաբան, արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը

– Պարոն Ջալոյան, այս ընտրություններն իրենց որակական հատկանիշներով, ընթացքով նոր իրավիճա՞կ են մեր երկրում:

– Այո: Իհարկե, ոչ մի ընտրություն նման չի լինում նախորդներին, որովհետև փոխվում է և սոցիալական վիճակը, փոխվում է և մշակութային վիճակը, փոխվում են և ներքին ու արտաքին քաղաքական վիճակները: Այս առումով այս ընտրությունները պետք է ասել, կատարում է որոշակի կոնվերգենցիա:
Այսինքն` նրա առանձնահատկությունն այն է, որ առաջատար քաղաքական ուժերի մոտեցումները շատ մոտիկ են իրար` կոնվերգենտ են: Այս առումով կարող ենք ասել, որ սա ավելի շուտ քաղաքական ուժերի միջև համաձայնությունների ընտրություններ են: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, որտեղ զանգվածների` ժողովրդի մոբիլիզացիան կարևոր դեր էր կատարում:

– Իսկ գաղափարների այդ մոտիկությունն ունի օբյեկտի՞վ հիմք. դա ա՞յն է, ինչ այսօր անհրաժեշտ է մեր երկրին:

հիմք. դա ա՞յն է, ինչ այսօր անհրաժեշտ է մեր երկրին:
– Իրականում այս ամենը զուտ երևանյան երևույթ է: Իսկ ընտրողների կեսից ավելին գտնվում է Երևանում: Ի տարբերություն այլ երկրների, որտեղ մայրաքաղաքը բնակչության այդքան մեծ բաժին չունի: Եվ եթե նկատել եք, Երևանում ընտրողները շատ ավելի կոնսերվատիվ են, քան, ասենք, Գյումրիում և Վանաձորում են կամ մյուս համայնքներում են: Իսկ ընտրությունների ճակատագիրը Երևանում է որոշվում: Ուստի շատ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի՞ն է երևանյան ընտրողը:
Եթե հիշում եք` Վրաստանում, Ուկրաինայում, կամ ուրիշ երկրում մայրաքաղաքն ավելի ուժեղ քաղաքացիական հասարակություն ունի մյուս բնակավայրերի համեմատությամբ: Հայաստանում հակառակն է. մեր երկրում մայրաքաղաքի քաղաքացիական հասարակությունն ավելի թույլ է:
– Բայց ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ է Երևանն ավելի կոնսերվատիվ, երբ թվում է, թե պետք է հակառակը լիներ, քանզի այստեղ է կենտրոնացած ժողովրդի ինտելեկտուալ, ստեղծագործող մասը:

– Ցավոք սրտի, մեր մտավորականությունը` համալսարանի դասախոսները, թատերական գործիչները, դերասանները և այլն, կոնֆորմիստ են, հարմարվում են բոլոր տեսակի իշխանություններին: Իսկ, օրինակ, ովքե՞ր պետք է առաջնորդեն ուսանողներին: Իհարկե` դասախոսները: Իսկ եթե դասախոսները լոյալ են իշխանությունների հանդեպ, ուրեմն մայրաքաղաքի քաղաքացիական հասարակության կորիզը` ուսանողները, կլինեն պասիվ:

- Այլ առանձնահատկություններ ևս կան: Հայաստանում շատ մեծ է, օրինակ, Վանաձորի և Երևանի միջև եղած մեկ շնչին ընկնող եկամտի տարբերությունը: Երևանը երկու անգամ գերազանցում է Վանաձորին կամ Գյումրիին այդ առումով:
Ուստի կարող ենք ասել, որ եթե Վանաձորում և Գյումրիում բուրժուազիան հեղափոխական է, ապա Երևանը հեղափոխական չէ. վախկոտ է, համաձայնությունների գնացող է:

– Իսկ սա դեգրադացիոն վիճակ չէ՞ երկրի համար:

– Կոռուպցիոն երևույթ է: Օրինակ բերեմ քաղաքապետի նախորդ ընտրությունները, երբ երևանցիների մեծ մասն ընտրեց Տարոն Մարգարյանին: Հնարավոր է մի 10–15 տոկոս խախտումներ եղած լինեին: Բայց ընտրեցին, չէ՞, Տարոն Մարգարյանին: Սա նշանակում է, որ մարդիկ, որոնք տնտեսական ազդեցություն ունեն, կոռումպացված են: Իսկ Երևանը ստանում է պատվերների մեծ մասը: Նշանակում է այս մարդիկ ունեն կորցնելու ինչ որ բան:
Այնպես որ, նորից եմ ասում` երևանյան մտավորականությունը շատ կոռումպացված է: Երևանյան միջին բուրժուազիան, չեմ խոսում օլիգարխների` խոշոր բուրժուազիայի մասին, կրկին կոռումպացված է: Եվ այստեղ տնտեսավարման պայմաններն անհամեմատ ավելի լավ են, քան մարզերում են: Ուստիև Երևանում մտավորականներն ու միջին խավն ունեն կորցնելու բան: Մարզերում էլ, քանի որ պայմանները վատ են, ունեն մի բան, ինչի համար պայքարում են:
Սա է պատճառը, որ Երևանում բողոքի լուրջ ակցիաներ տեղի չեն ունենում: Իսկ ինչ էլ որ տեղի է ունենում, կազմակերպիչներն անպայման նշում են, որ իրենց ակցիան քաղաքական բնույթ չունի, ուղղված չէ իշխանությունների դեմ և այլն, և այլն: Եվ, ըստ էության, շատ հաճախ այդ պայքարը նրա համար է, որպեսզի ավելի արտոնություններ տրվեն հենց երևանցիներին:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: