ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին. Վենետիկի հանձնաժողով
Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը։ Այս մասին ասվում է հունիսի 22–ին հրապարակված՝ Հայաստանում Սահամանդրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի տեքստում։
«Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը, և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին», ասվում է 82–րդ կետում:
Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ամբողջությամբ՝ այստեղ։