Ես տարիներով համաֆինանսավորել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթը. Միքայել Մինասյան (Տեսանյութ)
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հերթական տեսանյութը, որը վերնագրված է «Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն»։ Մինասյանը տեսանյութում նշում է, որ Փաշինյանն ամեն ինչին հասել է շանտաժի միջոցով.«Նա ասում էր, եթե ես չլինեմ ՀՀ վարչապետ, ապա Հայաստանը չի ունենալու վարչապետ: Հայաստանում Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շանտաժի լեզվով շարունակում են փող աշխատել,ՀԺ-ից բացի օգտագործելով ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը: Քանի որ ՀՀ-ի բոլոր խոշոր բիզնեսմենները մուծվում են այդ զույգին»:
Մինասյանի խոսքով բոլոր խոշոր սեփականատերեր դարձած անձնավորությունները գումար են տալիս Փաշինյանին, ով էլ դրանով պահում է ֆեյքերի բանակը և իր կուսակցությունը.«Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շանտաժով միշտ են փող աշխատել: Երբ «Հայկական ժամանակ» օրաթերթն օգտագործում էին մարդկանց մասին հերյուրանքներ չտպելով»:
Միքայել Մինասյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ երբ իր դուստր Մարիամի ծննդյան օրն էր, ով դառնում էր 2 տարեկան, ՀԺ-ն մի հոդված է տպել, որտեղ գրված է եղել. թե երեխան կրել է ադամանդե թևնոց և ոսկյա ծծակ.«Դրանից հետո իմ կյանքում հայտնվեց Հայկ Գևորգյանը, ով այժմ ԱԺ պատգամավոր է, այն ժամանակ ՀԺ աշխատակից,և ասաց, որ եթե չես ուզում երեխայի մասին այդպիսի հոդվածներ գրենք, թե գիտես՝ Նիկոլը մի քիչ տարօրինակ է, ինչ-որ բան անենք: Ու ես ուզում եմ ձեզ ամոթով խոստովանել, ընտանիքս հանգիստ թողնելու համար, գնացի գործարքի և պայմանավորվեցինք, որ ամսական իրենց չվաճառվեց թերթերը մենք կֆինանսավորենք, որպեսզի իրենք չունենան թերթային «վազվռատ»: