Սաղս գնացել սոված ժողովրդին հանել ենք իրար դեմ. Կարեն Կարապետյան (Տաշիր) (տեսանյութ)
1in.am-ը գրում է.
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ կողմ չէ վարկանիշային ցուցակներով ընտրություններին։ «Եթե լինեմ ազնիվ, այդ նախագծի քննարկման ժամանակ ես եղել եմ այն անձանցից, ով դեմ է եղել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք»:
Պատգամավորի կարծիքով՝ այս համակարգը կարող է լարվածություն առաջացնել հանրության շրջանում։ «Ժողովուրդը սոված վիճակում, կարծես թե, էլ խնդիր չունի, սաղս գնացել ենք, կոպիտ ասած՝ սաղին իրար դեմ ենք հանելու։ Իսկ հակասություններ, իհարկե, լինելու են։ Մենք թողնելու ենք, գանք, էլի հանգիստ ստեղ նստենք, մարդիկ իրար թշնամի են դառնալու»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: