Բացահայտվել է սպանված ադրբեջանցի զինծառայողների ինքնությունը. լուսանկարներ
Ադրբեջանական քարոզչամեքենան փոխում է մարտավարությունը։ Այժմ նրանք սպանված զինծառայողներին ներկայացնում են որպես խաղաղ բնակիչ ։
Ադրբեջանական ֆեյսբուքյան օգտատերերը երկու նոր սպանվածների մասին տեղեկություններ են տարածել ։ Ֆիզուլիի շրջանի Աբդուր Ռահմանլիի ուղղությամբ սպանվածը ՝ Գուբայի շրջանի Զիզիկ գյուղի բնակիչ՝ Փերվիզ Էլչին օղլու Ֆարզալիևն է (Fərzəliyev Pərviz Elçin oğlu), իսկ Թարթառի ուղղությամբ սպանվածը՝ Թովուզի շրջանի Յանիքլի գյուղի բնակիչ 1997թ ծնված էլվին Սուլեյման օղլու Ահմադովն է (Əhmədov Elvin Süleyman oğlu) ։
Անհասկանալի է մնում, թե ոնց են շփման գծում հայտնվել Թարթառից մոտ 130 կմ հեռավորությամբ բնակվող 20 ամյա Թովուզի և Ֆիզուլիից մոտ 200 կմ հեռավորությամբ բնակվող Գուբայի «խաղաղ» բնակիչները
Լուսանկարում՝ Փերվիզ Ֆարզալիևն է։
Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ ոչնչացված Ադրբեջանի զինված ուժերի 181-րդ մոտոհրաձգային բրիգադայի հետախուզության պետ մայոր՝ Աղշին Իսմայիլ օղլու Աբդուլլաևը։
Չեզոք գոտում մնացած 5-րդ ոչնչացվածը
Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի զինծառայող Զուլֆու Ռահիմ օղլու Քադըմով ( Qədimov Zülfü Rəhim oğlu )...
Կոչումը ճշտվում է...( լուսանկարում սերժանտ է)