Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց (Տեսանյութ)
Վերաքննիչ դատարանում այսօր 5 ժամից ավելի քննվում էր Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։
Հայաստանի և Արցախի նախկին վարչապետները միջնորդություն էին ներկայացրել՝ անձնական երաշխավորության դիմաց Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր այն։
Որպես գրավ Քոչարյանը դատարանին կվճարի 2 միլիարդ դրամ։