Հայտնի է, թե երբ մենք կմոռանանք կորոնավիրուսի մասին
Բժշկական գիտությունների դոկտոր, վիրուսաբան Վիկտոր Զուևը պատմել է, թե ինչպես կարելի է ճանաչել կորոնավիրուսի երկրորդ ալիքը:
Փորձագետը նշել է, որ SARS-CoV-2- ը, ինչպես գրիպը, ախտահարում է թոքերը, այսինքն՝ այն վիրուս է, որը ազդում է վերին շնչուղիների վրա:
Կորոնավիրուսային պանդեմիայի ավարտից հետո կորոնավիրուսի վարքագիծը նման կլինի գրիպի սեզոնային վարքին, կանխատեսում է գիտնականը:
«Մենք պարզապես մոռացել ենք, որ գրիպով հիմնականում վարակվում ենք տարին երկու անգամ՝ գարնան սկզբին և ուշ աշնանը:
Աշնանը հիվանդությունը նորից կսկսվի, և մենք կունենանք ոչ միայն գրիպի վիրուս, այլ նաև կորոնավիրուս:
Հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին մենք կմոռանանք կորոնավիրուսի մասին, ինչպես և մոռանում ենք գրիպի մասին», — ասել է Զուևը։ Ըստ նրա՝ կորոնավիրուսը տարբերվում է վարակիչ այլ վիրուսներից, բայց այն ժամանակի ընթացքում կսկսի թուլանալ: