Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
Видео

Մենք գնում ենք կայունացման՝ առանց խիստ սահմանափակումների, այսինքն ավելի բեթար չի կարող լինել… բժիշկ Հայկ Մանասյանի դրական կանխատեսումը

-Համաճարակային ամենադժվար փուլի մեջ ենք մոտ 2 շաբաթ, վարակի տարածման կայունություն կա,-այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց բժիշկ Հայկ Մանասյանն՝ ընդգծելով, նման եզրակացության է եկել մահվան դեպքերի վիճակագրությանը նայելով։


«Թեև այսօր մահանում են 2-3 շաբաթ առաջ հոսպիտալացված հիվադները, բայց ամեն դեպքում մահվան դեպքերը ցուցիչ են։ Իսկ թեստերի քանակը, թե որքան կիրականացնեն, ինչպես ընտրանքը կլինի, եթե ուզում ենք ավելի իրականությանը մոտ պատկեր արձանագրենք՝ պետք է թեստավորենք իրար հետ կապ չունեցող անձանց։ Այսինքն, եթե ես հիվանդ եմ ու պետք է թեստավորենք ինձ հետ կապ ունեցող մարդկանց, ավելի մեծ հավանականությամբ ձեր արած թեստերի մեջ կհայտնվեն դրական պատասխաններ։ Իսկ եթե 2 անձի եք թեստավորում, ովքեր իրար մեջ կապ չեն ունեցել՝ ավելի մեծ է հավանականությունը, որ քիչ կունենաք դրական պատասխան։ Այսինքն, ձեր ցանկացած պատկերը դուք կարող եք ստանալ՝ թեստերի ընտրանքը փոխելով։ Մինչդեռ մահվան թվերը ցույց են տալիս, որ գալիս է կայունացման փուլը։ Այսինքն, մոտավորապես 1 հոգուց վարակվում է 1 հոգի և այս տեմպը պահպանվում է, իսկ 1-ը մեկին վարակելը և վարկավակիրների ավելացման կորը իջեցնելն է, և դեպի հաղթանակը գնալու ուղին է։ Այսինքն եթե կարողացար այնպես անել, որ մեկը մեկին վարակելուց իջնենք այն բանի, որ 10 հոգին 9-ը հոգու են վարակեն, կամ 10 հոգով 8 հոգու վարակեն՝ դու արդեն գնում ես հաղթանակի»,-ասաց Մանասյանն՝ ընդգծելով, որ կայունացման շրջանը շատ երկար չի կարող տևել, ընդ որում՝ այն ավելի գնահատելի է, քանի որ սա կայունացում է՝ առանց մեծ սահմանափակումների։

«Երբ կայունացում է խիստ սահմանափակումներով՝ դա շատ հեղհեղուկ վիճակ է, ցանկացած ժամանակ կբացվես ու նորից բում կլինի։ Վրաստանին հաճախ օրինակ բերողները հաշվի չեն ասում այս հանգամանքը, որ օրը սահմանափակումներն հանեցիր՝ այդ ժամանակ ունենալու ես խիստ պրոբլեմ։ Մինչդեռ, մենք գնում ենք կայունացման՝ առանց խիստ սահմանափակումների, այսինքն ավելի բեթար չի կարող լինել, ու այս պայմաններում սկսելու է իջնել»։

Հարցին, թե շատ փորձագետներ նշում են, որ այդ նվազումը դեռ լավատեսության հիմք չի կարող լինել և դեռ անորոշ վիճակ է՝ պատասխանեց, որ այսօր, օրինակ, եղել է 16 մահ, երեկ եղել է 5 դրա առաջին օրը՝ 6, դրանից առաջ՝ 13, 18, այսինքն՝ կորը ալիքաձև իջնում է, ալիքի ամենացածր կետը եղել է 6-7 մահվան դեպքերը, բարձրակետը 19-ն էր։ Եթե 19-ին հաջորդեր 25-30-ը՝ մենք կարող էինք ասել, որ կա պրոգրեսիա, բայց պրոգրեսիա՝ որպես այդպիսին՝ գոյություն չունի, ավելին՝ վերջին մի քանի օրը ցույց է տալիս, որ նվազման տենդենց կա։ Բժշկի դիտարկմամբ՝ պետք է զգուշանաք հոռետեսական կանխատեսումներ անելուց։

«Հայաստանում մահացությունների 1 տոկոս դեպքերը հաշվում են հայտնաբերված դեպքերի հարաբերակցությամբ, բայց բոլորը ընդունում են չէ՞, որ հայտնաբերված դեպքերը 3-4 անգամ ավելի քիչ են, քան հայտնաբերվում են, որովհետև հայտնաբերումը ցուցումով է արվում, հետևաբար մահաբերության տոկոսային հարաբերություն թիվը մի քանի անգամ գերագնահատված է»։ Մանասյանն անդրադարձավ նաև կորոնավիրուսի դեմ պայքարում մասնավոր հատվածին չներգրավելուն՝ ընդգծելով, որ քանի որ առողջապահական համակարգը հիմնականում մասնավոր հատվածի վրա է, բայց համաճարակի դեմ պայքարը իրականացվում է պետական միջոցներով։

«Մասնավորին չընդգրկելով՝ հասնում ես նրան, որ անգամ, երբ կոնսոլիդացիոն կոչեր են անում՝ ասում են, որ կամավորները կարող են գալ կոնկրետ հասցեով, օրինակ, կարող են դիմել ինչ- որ Քնարիկի մորաքրոջը, անգամ հիվանդանոցների դեպքում։ Ասենք՝ մի քանի միլիոն դոլարանոց հիվանդանոց ես տիրապետում, 1000-ավոր անձանց առողջապահությամբ ես զբաղվում, բայց պետք է Քնարիկին նամակ գրես, սպասես, թե Քնարիկն ինչ կպատասխանի, որ ինքը ընդգրկվի ինչ-որ հարցերի լուծմանը, ռեալ՝ դուք դա կանե՞ք։ Նման հայտարարությունը արդեն խոսում է այն մասին, որ հարգելի մասնավորներ, հեռու մնացեք, էս խաղը ձեր խաղը չի, դուք ստեղից ոչ մի բան չեք ունենալու։ Իհարկե, համաճարակը հաղթահարվելու է, չի կարող չհաղթահարվել, հաղթահարվելուց հետո էլ չեն ասելու, որ մեդալներ ենք տալու այսինչ հիվանդանոցին, այնինչ բժիշկին, մեդալներն իրենցն է լինելու, վաղը դուրս կգանք փողոց ու կտեսնենք, որ մի հոգի է մեդալները կրծքին շարած՝ կորոնավիրուսը հաղթանակած քայլում, օրինակ, դա կարող է լինեկ նախարարը, փոխնախարարները, կամ մի փոքր խումբ, ովքեր հաղթանակն իրար մեջ կբաժանեն»,-ասաց նա։