Արքայազն Չարլզի՝ COVID-19-ից ապաքինվելուց հետո համի և հոտի զգացողությունը չի վերականգնվել․ Independent
Բրիտանիայի արքայազն Չարլզը, որի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային վարակ, ասել է, որ հիվանդությունից հետո իր հոտի և համի զգացողությունը լիովին չի վերականգնվել, հայտնում է Independent թերթը:
Երեքշաբթի օրը, արքայազն Չարլզը իր կնոջ՝ Կամիլայի հետ միասին այցելել են Գլյուստերի հիվանդանոց և բժշկական անձնակազմի հետ քննարկել նրանց աշխատանքը կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնի վրա: Հանդիպմանը ներկա հիվանդանոցի աշխատակիցներից մեկը՝ Ջեֆ Միլսը, ասել է, որ զրույցի ընթացքում Չարլզը կիսել է իր անձնական փորձը կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ: «Նա նաև խոսեց հոտի և համի կորստի մասին, և որ ինքը, ինչպես հաճախ է պատահում, դեռ իր վրա զգում է կորոնավիրուսի ազդեցությունը» - ասել է Միլսը:
Արքայազն Չարլզի՝ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել մարտի 25-ին։ Իշխանը անցել է ինքնամեկուսացման ռեժիմի։ Նա հիվանդության մեղմ ախտանիշեր է ունեցել: Նրա կնոջ՝ Կամիլայի մոտ, կորոնավիրուս չի հաստատվել: Մարտի վերջին բրիտանացի 71-ամյա արքայազնը դուրս է եկել ինքնամեկուսացումից։ Արքայազնի խոսնակը հաղորդել է, որ Չարլզը լավ վիճակում է, և որ նա «հետևում է կառավարության աշխատանքին»: