Արսեն Ջուլֆալակյանը՝ Ռոման Ամոյանին «ասֆալտին պառկեցնելու» մասին
Հարգելի՛
քաղաքացիներ, համացանցում հայտնվել է անվանի մարզիկ Ռոման Ամոյանի
ձերբակալման տեսագրությունը և լրագրողները փորձում են կապ հաստատել հետս՝
իմանալու կարծիքս։ Օբյեկտիվ պատճառով չեմ կարող զանգերին պատասխանել (ԱԺ
նիստ է ընթանում...)։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ ԱԺ
պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:
«Տեղյակ եմ խնդրից այնքան, որքան երևում է կադրերից։ Լրացուցիչ տեղեկություն չունեմ և չգիտեմ մանրամասները։
Կարծում եմ՝ ճիշտ է պարզաբանումներ փորձել ստանալ ԿԳՄՍ-ից և ՀԱՕԿ-ից, որպես սպորտի
ոլորտի պատասխանատու գերատեսչություններ, ինչպես նաև ոստիկանությունից։
Հ. Գ. Անկախ ամեն ինչից՝ քննադատելի է ինչպես բռնությունը, այնպես էլ օրենքի օրինական պահանջին չենթարկվելը»։