Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Այս իրավական ֆարսը ձեր եւ մանուկ ԱԱԾ ղեկավարի հետ միասին կհասնի մինչեւ ՄԻԵԴ՝ անգամ կյանքի գնով. Զոհրաբյան

Մենք սկսում ենք ՀՀ
գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Այս
մասին այսօր՝ հունիսի 16-ին,ԱԺ-ի իր եզրափակիչ ելույթում ասաց ԲՀԿ
պատամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում ինձ պարբերաբար
զանգահարող տարբեր իրավապաշտպաններին, փաստաբաններին, նաեւ Եվրոպական
դատարանի հետ աշխատող իմ եվրոպացի գործընկեր փաստաբաններին, որոնք հենց
հիմա պատրաստակամություն ոեն ստանձնում ԱԱԾ-ի տարածած իմ մասով այս
ծիծաղելի հայտարարության վերաբերալ դառնալ իմ անձնական պաշտպանները։ Ինձ
համար կարեւոր է, որ այս իրավական ֆուտուրիստական ֆարսը ձեր եւ ձեր մանուկ
ԱԱԾ ղեկավարի հետ միասին հասնի մինչեւ Եվրոպական դատարան, ես դա խոստանում
եմ, եթե անգամ դա իմ կյանքն արժենա։ Ինչ էլ անեք, ինչ էլ հրապարակեք, ինչ
ռեպրեսիաների էլ գնաք, մեռնելուս վերջին շնչով ասելու եմ այն ինչը մտածում
եմ»,- ասաց պատգամավորը։
Զոհրաբյանը
կրկին հիշեցրեց, թե Գագիկ Ծառուկյանի շուրջ հարուցված քրեական գործերն
ինչու հարուցվեցին. «Սա չսկսվեց այն բանից հետո, երբ շաքարամանից ի շաքար
պակասեց։ սա սկսվեց այն բանից, երբ ԲՀԿ քաղաքական խորհրդի հատուկ նիստում
Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց երկրի իշխանությունների տարբեր ոլորտների
ձախողումները եւ ասաց՝ լրջացեք, երկիր ենք կորցնում։ Եվ մեկ կենտրոնից
հրահանգավորված ձեւով բոլոր պատգամավորները, ավագանիները, մարզպետները,
մարզպետների բաջանաղները,  հորքուրի գանձերը, բոլոր կոֆե եփողները, կոֆե
եփողների քուղերը կոճկողները իրենց բարոյական պարտքը համարեցին սոցիալական
ցանցում ամենաանբարո հայհոյանքներ հնչեցնել»։

Անդրադառնալով իր հայտարարագրին՝ Զոհրաբյանն ասաց. «Վերջին
հայտարարագրումս որեւէ ստրոչկա չի փոխվել։ Ինչ-որ ահագնացող ձայնով տեքստեր
են կարդում. Նաիրա Զոհրաբյանի միլիոնները»։

Նա բղավեց դահլիճում նստած ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանի
ուղղությամբ. «Դուք դերասան եք, գուցե ձեզ հանձնանարեն, դուք կարդաք։ Տեղից
չբղավեք եւ նստեք ձեր տեղը»։

ԲՀԿ պատգամավորը նշեց, որ Արթուր Դավթյանն իրավական որեւէ հիմք
չներկայացրեց, թե ինչու պիտի Գագիկ Ծառուկյանին մեղադրանք ներկայացվի.
«Չկարողացաք որեւէ փաստարկ ներկայացնել, որ Գագիկ Ծառուկյանը ձեր նշած
անձին գումար է տվել՝ ընտրակաշառք բաժանելու համար։ Ձեր ներկայացրածն
ընդամենը թուղթ է, այն իրավական փաստաթուղթ չէ, այն իրավական ուժ չունի։ Ես
անհարմար եմ զգում որ ձեր կալիբրի իրավաբանին դրել են այսպիսի ծիծաղելի
իրավիճակի մեջ, ինչպես դրել էին նախորդ անգամ, երբ ստիպեցին Նիկոլ
Փաշինյանի դեմ ներկայացնել միջնորդություն։ Դուք որպես պրոֆեսիոնալ ձեր
քաղաքական մահկանացուն կնքեցիք այս դահլիճում։ Մենք սկսում ենք ձեզ
անվստահություն հայտնելու գործընթաց։ Դուք միշտ կատարել եք կեղտոտ
քաղաքական պատվեր, գիտեմ՝ ինչ քինախնդիր անձնավորություն եք»։

Զոհրաբյանը ԱԺ իր ելույթի ժամանակ հանցագործության մասին հաղորդում
ներկայացրեց. «Ձեր մանուկ ԱԱԾ-ի ղեկավարը հայտարարություն է տարածել, որ
վերծանվել են Նաիրա Զոհրաբյանի… ենթադրում եմ հեռախոսազրույց է եղել, բայց
այսպես լղոզված են գրել, որ ասեն՝ խոսել ես մեկը կողքից լսել է, հետո այդ
մարդուն կբերեն, որը կասի՝ այո, տիկին Զոհրաբյան, ես լսեցի, որ դուք
ասացիք՝ սենց չի լինի էլի, առանց ընտրակաշառքի ԲՀԿ-ին ձայն չեն տալիս։
Մեր խմբակցությունում, անկեղծ ասած, պարոն Դավթյան, 2 կարծիք
կար, մի մասն ասում էր՝ չէ, պարկեշտ մարդ է, ինքը թույլ չի տա, որ իրեն
էսպես կեղտոտ եւ ամբարո ձեւով օգտագործեն։ Դուք ընտրեցիք ամենավատթարագույն
տարբերակը։ Մտքներովդ չանցնի, թե կարող եք վախեցնել, դուք մեզ
բյուրեղացրիք, այ դրա համար շնորհակալ եմ»։