Ռոբերտ Նազարյանի 100 հազար դոլարը գերազանցող փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը 100 հազար ԱՄՆ դոլարից ավել փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի՝ 2015 թ. գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից:
Ռոբերտ Նազարյանը հայտարարագրել է 110 հազար ամերիկյան դոլար փոխառություններ: Բացի դրանից, նրա տարեկան դրամական միջոցները կազմել են 19 միլիոն դրամ, այն դեպքում, որ նույն տարվա սկզբին նա ունեցել էր միայն 9 միլիոն դրամ: Դե իսկ տարեկան եկամուտներն էլ գոյացել են 10 միլիոն 365 հազար դրամ տարեկան աշխատավարձից և 8 հազար 300 ամերիկյան դոլար տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից:
Նազարյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնն է զբաղեցնում արդեն երկար տարիներ՝ սկսած 2003 թ.: Մինչ այդ էլ՝ 2001–03 թթ. եղել է Երևանի քաղաքապետ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: