Այս քվեարկության մեջ մենք անելիք չունենք. Եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի, կտեսնենք ձեր 88 «այո»-ն կարձանագրվի, թե ոչ. Մարուքյան
Սա անազնիվ խաղ է եւ
ֆարս է. «Լուսավոր Հայաստանին» կանգնեցրել եք բարդ ընտրության առաջ: Այս
մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Լուսավոր
Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա դիմեց իշխանության ներկայացուցիչներին՝ ասելով. «Դուք ժամանակին
ճանաչել եք այդ ուժի լեգիտիմությունը, հիմա ո՞նց եք ռեվերս անում: Էդ ոնց
եղավ, որ ձեր պատգամավորների մոտ հայտնվում են քրեական գործի նյութերը: Սա
քաղաքական չի՞:
Այո, սա
բարդ ընտրություն եւ այո, մենք գնահատում ենք, որ այստեղ կա լուրջ
քաղաքական խնդիր: Առաջ քաղաքական մեծամասնությունը ելույթներ էր ունենում,
ասում էր՝ կքննենք, կպարզենք, հիմա դուք ելույթ էլ չեք ունենում: Դուք
ազնիվ չեք, դուք անկեղծ չեք: Դուք փետրվարին չեք եկել Ծառուկյանին
կալանավորելու, 2019-ի հունվարին չեք եկել, այլ հիմա եք եկել
«Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ այս քվեարկության մեջ մենք անելիք
չունենք: Մենք չենք մասնակցելու այս ֆարսին: Եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի, ինձ
հետաքրքիր է, փակ գաղտնի քվեարկությամբ ձեր 88 «այո»-ն կարձանագրվի, թե
ոչ»,-ասաց Մարուքյանը: