Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики
Досуг

Աստղագուշակ՝ փետրվարի 28-ի համար

Խոյ: Օրը հաջող կդասավորվի, եթե զերծ մնաք չմտածված քայլերից և չփորձեք վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր երբևէ նեղացրել են ձեզ: Նպատակասլացությունն ու համառությունը կօգնեն աշխատանքում հաջողության հասնել, ամրապնդել գործնական հարաբերությունները: Հնարավոր է մասնագիտական առաջընթաց: Գումարային մուտքերի հավանականությունը մեծ է:

Հարմար օր է տան համար անհրաժեշտ իրեր գնելու, բնակավայրում որոշ փոփոխություններ կատարելու համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի հանդիպումներ:

Ցուլ: Չնայած վատ օր չէ, բայց տրամադրությունն այնքան էլ բարձր չի լինի: Վերջինիս պատճառն էմոցիոնալ ֆոնի անկայունության մեջ է, դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մանրուքից ընկնում տխրության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին լավ էիք լեզու գտնում: Դուք մեկ ցանկանում եք միայնակ մնալ, մեկ` հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում, մեկ էլ ուղղակի հանգստանալ ու զբաղվել ինչ-որ կարևոր ու բարդ գործով: Այս հակասական ցանկությունները ձեզ հանգիստ չեն տալիս:

Երկվորյակ: Առավոտյան դժվար կլինի խնդիրներից ու կոնֆլիկտներից խուսափելը, օրվա այդ ժամանակահատվածում չափազանց բարդ է գտնել փոխզիջում սեփական ցանկությունների, որոնք միշտ չէ, որ պարզ ու անմեղ են, և մտերիմների սպասելիքների միջև: Սակայն դուք չեք դրսևորում ձեր սովորական համառությունը, այդ իսկ պատճառով էլ կոնֆլիկտները չեն բորբոքվում, այլ մարում են:

Օրվա երկրորդ կեսը չափազանց բարենպաստ է ցանկացած համատեղ գործունեության համար: Առավել մեծ հաջողության կհասնեն նրանք, ովքեր կգերադասեն ներշնչել ու հրամայել, այլ ոչ թե աշխատել ինքնուրույն:

Խեցգետին: Ձեզ շատ հանդիպումներ և բանակցություններ են սպասվում: Դուք հիմնականում ուշադրության կենտրոնում կլինեք, ինչը միանգամայն հոգեհարազատ է ձեր խառնվածքին: Օրվա ընթացքում ծագած լուրջ հարցերն ավելի օգտակար կլինի քննարկել ոչ պաշտոնական միջավայրում, երբ դուք կլիցքաթափվեք և ձեր գլխում հիանալի գաղափարներ կծնվեն:

Լավ կլինի, որ ուշադրությունը կենտրոնացնեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ձեր հարաբերությունները կարգավորելու կամ խորացնելու վրա: Այսօր այդ հարաբերություններից շատ բան է կախված:

Առյուծ: Անհաջող օր է։ Ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կուզեիք, խնդիրներ առաջանում են նույնիսկ այնտեղ, որտեղ չէիք սպասում։ Հնարավոր են վեճեր գործընկերների և ղեկավարության հետ, կոնֆլիկտային իրավիճակներ են առաջանում ամենաանպատեհ իրադրություններում՝ չթողնելով կենտրոնանալ նրա վրա, ինչ կարևոր է և ակտուալ։

Հեշտ չէ մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը, այսօր նրանք հակված չեն ըմբռնումով մոտենալ ձեր թուլություններին, իսկ ահա քննադատությունը, որը միայն մասամբ է կառուցողական, անպակաս է։ Հավանական են չծրագրված ծախսեր, մեծ գնումների մասին հետագայում կափսոսաք։

Կույս: Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչով դուք այսօր զբաղվում եք, այդ իսկ պատճառով էլ օրը ոչ այնքան հաճելի տպավորություն է թողնում: Հնարավոր են կոնֆլիկտներ ծանոթ մարդկանց հետ։ Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ ոչ միայն չեք կրկնի թույլ տված սխալները, այլև արագ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակներում, սթափ կգնահատեք ձեռք բերածն ու կորցրածը:

Հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելի մարդը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:

Կշեռք: Այսօր դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվությունը և այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարրական որոշումներն ինքնուրույն կայացնել: Հարկադրված ծախսերը բավական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան ձեզ:

Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապճեպ որոշումներ կայացնել, այսօր դուք իդեալականացնում եք մարդկանց, վարդագույն ակնոցներով նայում բոլոր նրանց, ովքեր ձեզանով հետաքրքրված են: Այնպես որ, անձնական հարաբերություններում եղեք ավելի հաշվենկատ ու սթափ:

Կարիճ: Այսօր շատ բան է լավ ստացվում, և ի վերջո հնարավոր է լինում հասնել գերազանց արդյունքների` առանց լուրջ ջանքեր թափելու: Բավական հարմար օր է ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մրցույթներին մասնակցելու համար: Լավ կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ անձնական շփումները:

Օրվա ընթացքում կհաջողվի կարգավորել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները, գտնել լուծման փոխզիջումներ: Աստղերը խորհուրդ են տալիս անսովոր իրեր գնել, այդ թվում էկզոտիկ ապրանքներ ինտերիերի համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր:

Աղեղնավոր: Մի սպասեք նվերների, եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք և լուրջ ջանքեր թափեք: Ընդ որում, արդյունքների կարող եք հասնել միայն անձնական նախաձեռնությունների շնորհիվ:

Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաձայնություններ ունենալու հավանականությունը: Մտերիմներին անվերջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ և անլուրջ եք: Շրջապատին հակառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն:

Այծեղջյուր: Վատ օր չէ ընթացիկ խնդիրներ լուծելու, կարգուկանոն մտցնելու համար: Աշխատատար գործերը շեղում են տհաճ մտքերից, օգնում են կենտրոնանալ: Լավ են անցնում գործնական բանակցությունները: Ձեր շահերը պաշտպանում եք այն անմիջական պարզությամբ, որը զինաթափում է ձեր ընդդիմադիրներին:

Այսօր կարելի է անձնական խնդիրներ լուծել, ինչպես նաև ուղղակի հիանալի ժամանակ անցկացնել մտերիմ ընկերների շրջապատում: Օրը հարմար չէ դեսպանատներ այցելելու համար:

Ջրհոս: Օրը դժվար թե նշանավորվի ինչ-որ կարևոր իրադարձություններով, սակայն այն ամենին, ինչ ձեր շուրջ տեղի է ունենում, դուք շատ լուրջ եք վերաբերվում, այդ իսկ պատճառով էլ տագնապներից խուսափել դժվար թե հաջողվի: Վստահեք ձեր սեփական սթափ մտքին ավելի, քան շրջապատի խորհուրդներին, ձգտեք սկզբում իրականացնել սեփական գաղափարները, հետո նոր` ուրիշներինը:

Կարող են ծագել տարաձայնություններ ընկերների և մտերիմների հետ, սակայն դուք փորձում եք թույլ չտալ վեճեր, և դա ձեզ հաջողվում է: Խուսափեք ծախսերից, պահի ազդեցության տակ խոշոր գնումներ մի արեք:

Ձկներ: Օրը բավական անհարթ է, դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա:

Օրը հատկապես հաջող կլինի ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պահանջող աշխատանքների համար: Դուք ի վիճակի եք գտնել այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մարդկանց դրել են փակուղու մեջ, ինչպես նաև կարող եք գտնել սեփական գործողությունների և ուրիշների վարքագծի միջև կապը: