«ԿԳԲ»-ից մարդ կա, փողը չվերցնես». նոր բացահայտումներ «Անալիտիկի» գործից
Վերջին շրջանում «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը այդ իր կայքի միջոցով բուռն արտահայտվում է իր «անմեղության» մասին ու բողոքում, թե իբր իրեն քաղաքական հետապնդման են ենթարկել, իսկ դատական նիստերը վերածել է շոուների: Սակայն մեզ հաջողվեց տեղեկություն ստանալ քրեական գործի նյութերից: Պարզվում է, որ պատգամավոր Ուրիխանյանի մասին վարկաբեկիչ նյութեր չհրապարակելու դիմաց սրճարաններից մեկում գումարը վերցրած Անի Հովհաննիսյանի օգնականը դրամը վերցրել է ոչ թե ձեռքով, այլ Անիի ցուցումով` պահանջել է դնել գրքի մեջ և նույն պահին Անիից ստացել է sms հաղորդագրություն. «փողը չվերցնես, ԿԳԲ-ից մարդ կա»:
Թե ինչպես է հիմնավորում այս ամենը ամբաստանյալը, հայտնի չէ: Սակայն նախընտրական շրջանում շահարկելով իր դեմ հարուցված քրեական գործը՝ նա չի անդրադառնում նաև մեկ այլ հանգամանքի` իր մոտից առգրավված համակարգչում հետին թվով կեղծ պայամանագիր է կազմվել «Ալյանս» կուսակցության հետ, իբր համագործակցության վերաբերյալ, ինչն ուղղակի ապացուցում է իրեն ներկայացված մեղադրանքի արդարացիությունը:
Այդուհանդերձ սպասենք դատարանի վճռին: