Հնդկական քաղցրավենիք «Լադու»
Բաղադրիչներ
նուշ - 120 գր
հնդկական ընկույզ - 120 գր
շաքարի փոշի - 240 գր
հիլ(кардамон) - 8 հատ
կարագ - 400 գր
Պատրաստման եղանակ
1. Կարագը մարմանդ կրակին հալեցնում ենք: Նուշն ու հնդկական ընկույզը բլենդերով մանրացնում ենք, այնուհետև տապակի մեջ (առանց բուսայուղի) տապակում:

2. Վրան լցնում ենք շաքարի փոշին և մանրացրած հիլը: Ստանում ենք ալրանման զանգված: Կաթսայի մեջ լցնում ենք 2 ճ/գդ ստացված զանգվածից և 2 ճ/գդ հալեցրած կարագ և խառնում ենք:

3. Այս սկզբունքով գնդիկներ ենք ձևավորում և դնում մատուցարանի մեջ:

4. 2-3 ժամով տեղափոխում ենք սառնարան: Մատուցելիս քաղցրավենիքի վրա շաքարի փոշի ենք ցանում:

Ստացանք շատ համեղ հնդկական քաղցրավենիք: